Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը իր շենքը կունենա

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 11–ի նիստում  որոշեց, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը իր շենքը կունենա։

Այդ նպատակով 2025 թ. ՀՀ պետական բյուջեով Արտաքին հետախուզության ծառայության համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 1,7 միլիարդ դրամ կամ 4 միլիոն դոլար:

Այս պահին ծառայությունը տեղակայված է Երևանի Բաղրամյան 24 հասցեում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում։ Նոր հասցեն չի նշվում. որոշման մեջ նշված է, որ այն հույժ գաղտնի է։