Կիրակի, 26 Հուլիս, 2026

Տեսանյութ. Անչափահասը Իզմիրում հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր ու վիրավորներ

Թուրքիայի Իզմիրի գլխավոր դատախազը հայտնել է, որ Իզմիրի Բալչովա շրջանի Սալիհ Իշգյորենի ոստիկանական բաժանմունքում զինված հարձակում է տեղի ունեցել։ հարձակվել է 16 տարեկան մի անչափահաս, որն օգտագործել է որսորդական հրացան։ NTV-ի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է երկու ոստիկան, իսկ մեկ ոստիկան ծանր վիրավորվել է։
Թարմացված տեղեկությունների համաձայն՝ վիրավորների թիվը հասել է 6-ի, նրանցից 4-ը քաղաքացիական անձինք են։
Անչափահասը ձերբակալվել է։

Տեսանյութերը՝ այստեղ