Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պրոֆ. Փիթեր Բալաքյան. Բանականության դեմ պայքարը Ամերիկյան կյանքում: (Ի՞նչ կարող է Ռիչարդ Հոֆստեդերը ուսուցանել մեզ այսօր)*

ԱԶԳ
05/09/2025
- 5 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
18
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փ. Բալաքյանի ծանոթագրությունը:

Այս հեղինակայն խմբագրականը (op-ed) ընթերցողի ուշադրությանն է հանձնում մեր օրերի ամերիկյան քաղաքականության մեջ ծավալված «հակա-ինտելեկտուալիզմի» պայքարը, որը կարող է օգտակար լինել հայերին համեմատություններ անցկացնելու այլ բռնապետական հասարակությունների հետ: «Ամերիկան Դարձյալ Հզոր Դարձրու» (Make America Great Again, MAGA) շարժումը ամերիկացիներին թելադրում է շաբլոն, պարզունակ եւ խեղաթյուրված արտահայտություններ ճամարտակելու Ամերիկայի պատմության եւ նրա թողած ժառանգության մասին: Բարձրագույն կրթության, գիտելիքների հարստացման եւ վերլուծական մտածողության հանդեպ ցուցաբերված այս թշնամանքը սնում է պետական գրաքննության այն տեսակը, որի գործադրմամբ էլ Թուրքիայի նման բռնատիրական հասարակությունները կառավարվում են:

Թուրքիայում կառավարությունը, իր արդի ժամանակների սկզբնավորումից ի վեր, հաջողությամբ կարողանում է վերահսկել քննադատական-վերլուծական մտածողությունը կարեւորագույն հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարություն իրականացնելու համար: Ինչպես հայերը քաջատեղյակ են, Թուրքիայում անցյալի դեպքերի վերաբերյալ քննադատական մտածողությունը «տաբու» է, այսինքն` խստիվ արգելված է եւ անօրինական հայտարարված կրթօջախներում, այնպես որ հայերի, հույների եւ ասորիների դեմ կատարված ցեղասպանությունների, ինչպես նաեւ քուրդերի վայրագ ճնշումների վերաբերյալ ճշգրիտ պատմությունների քննարկումները քրեականորեն պատժելի են: Տասնամյակներ շարունակ մրցակցելով Չինաստանի հետ, Թուրքիան լրագրողների եւ մտավորականների բանտարկության՝ աշխարհում ամենացածր ցուցանիշն է արձանագրել, եւ հայերը լավատեղյակ են, որ 1915-ի ապրիլի 24-ին ավելի քան 250 մշակութային առաջնորդների ձերբակալություններն ու դրանց հաջորդող սպանությունները այդ ցուցանիշի բաղկացուցիչ մասն են կազմում: Եթե չեք ցանկանում, որ Մ. Նահանգները հետեւի Թուրքիայի այս հակաժողովրդավարական օրինակին, ապա լուռ մի մնացեք, արտահայտվեք եւ մանավանդ կոնկրետ քայլեր որոնեք ու ձեռնարկեք պաշտպանելու համար բարձրագույն կրթությունը:

Տասնամյակներ առաջ հրատարակված որոշ գրքեր ճգնաժամային առիթներով ստիպում են մեզ վերընթերցել եւ նորանոր բացահայտումներ գտնել նրանցում: Ռիչարդ Հոֆստեդերի 1964-ին Պուլիցերյան մրցանակի արժանացած «Anti-Intellectualism in American Life» (Բանականության դեմ պայքարը ամերիկյան կյանքում) հատորը դրանցից մեկն է: Ամերիկացի ականավոր պատմաբանը, որ 1950-1960 թվականներին դասավանդել է Կոլումբիա համալսարանում, այդ գրքում քննարկում է որոշակի հակվածություն ամերիկյան մշակույթում, որը կարող է լույս սփռել մեր օրերում Դոնալդ Թրամփի որդեգրած բարձրագույն կրթության, մշակույթի, մտավորականության եւ խոսքի ազատության դեմ հարձակումների քաղաքականության վրա:

Բանականության դեմ պայքարը ավելին է, քան սոսկ նկարագրական եզրույթ: Դա յուրահատուկ մի հասկացություն է, որ Հոֆստեդերը մշակել էր` ուսումնասիրելով «առողջ դատողության նկատմամբ ազգային անհարգալից վերաբերմունքը»: Նրա ուսումնասիրության առիթ էր ծառայել իր ժամանակների թունոտ գրոհն ընդդեմ «իտելեկտի, լիբերալիզմի եւ բարձրագույն կրթության», որ 1950-ականներին սենատոր Ջոզեֆ ՄկՔարթին էր սանձազերծել իր բռնակալական, մոլեգին հակա-կոմունիստական արշավանքի ընթացքում, որի բաղադրիչներից մեկն, ըստ իրեն, այն էր, որ «կոմունիստներն» (commies) արդեն սկսել են ներթափանցել կառավարություն (նույնիսկ նախագահ Այզենհաուերն էր կասկածելի դարձել):

Հոֆստեդերը հետեւյալ աղբյուրներին էր թիրախավորել որպես «հակա-ինտելեկտուտալիզմի սնուցողների»: (ա) Ավետարանական քարոզչությունը` գիտության, արդիականության եւ ռացիոնալ դատողության իր համընդհանուր արհամարհանքով, (բ) ազատականության եւ գործնական ընդունակությունների զարգացման ջատագովների հակա-ինստիտուցիոնալ դիրքորոշումը եւ (գ) բիզնեսի, գործարար շրջանակների նյութական հարստություն կուտակելու մոլուցքը: Այս հակվածությունները համահունչ էին անցած մոտ հարյուր տարիների Հանրապետական կուսակցության եւ ամերիկյան կոնսերվատիզմի քաղաքական վարքագծին եւ դիրքորոշմանը: Նրանց աշխարհընկալմամբ ակադեմիական շրջանակները դիտարկվում էին որպես «թույլ, անհետաքրքիր, մանրախնդիր ու ինքնահավան կանացի կերպարների»: «Հարվարդի պրոֆեսորները` որպես խելագարների», իսկ էլիտար համալսարանները` որպես «ներքին թշնամու» կամ «մինչեւ ողնուծուծը նեխած անհատների բուծարանների»: Այդօրինակ հռետորաբանությունը տարածվում էր պահապնողական օրենսդիրների կողմից 2023-ի դեկտեմբերին կայացած հակա-սեմիտիզմի կոնգրեսական լսումների ժամանակ, երբ նրանք Հարվարդին, Փենսիլվանիայի համալսարանին եւ Մասաչուսետսի Տեխնոլոգիական ինստիտուտին (MIT) մեղադրեցին «մոլեռանդության անտաշ սերմնացաններ», «բարոյապես փչացած» եւ «Ավետարանական գրագիտությունից անտեղյակ լինելու» մեջ: Հիսունականներին լիբերալների ետեւից գնացողները աջակողմյանների պատասխանն էր «Նոր գործարքին» (New Deal) եւ ՄկՔարթիի «դավաճանական, կեղծ տեսությունները» ողջունելի էին ամերիկացիների որոշակի հատվածի համար, որովհետեւ նրանք «տենչում էին վրեժ լուծել ինտելեկտուալ մարդկանցից», հատկապես նրանցից, որոնք որպես նոր փորձագետներ կազմավորել էին իշխանությունը:

Չնայած «Նոր գործարքի» քաղաքականությունը որոշ չափով օգնեց անապահով խավերին եւ գյուղական վայրերի բնակչությանը, թշնամանքը մտավորականության եւ Արեւելյան Ափի «Փղոսկրյա լիգայի» անդամների դեմ` զգալիորեն խորացավ: Ֆեդերալ բյուջեի մեծամասշտաբ կրճատումները արդարացնելու նպատակով Թրամփի «զենք դարձրած» հակա-սեմիտիզմն ու խուճապահար առաջ քաշված «բազմազանություն, հավասարություն եւ նեգրավվածություն» արշավը չեն կարող քողարկել նրա իսկական նպատակը, որն է` հիմնահատակ քայքայել գիտելիք արտադրող կառույցներն ու վերջ տալ քննադատական-վերլուծական մտածողությանը եւ ազատ հետաքննությանը, որոնք սպառնալիքներ են նրա բռնատիրական ջանքերին` խորտակելու օրենքի գերակայությունը եւ Սահմանադրությունը: Սա աննախադեպ երեւույթ է:

Պաշտոնավարության առաջին ամիսներին նախագահ Թրամփի հարձակումները ընդդեմ համալսարանների (մասնավորապես Հարվարդ եւ Կոլումբիա), նաեւ Սմիթսոնյան թանգարանների, Կոնգրեսի գրադարանի, Ազգային Կրթական Ասոցիացիայի (NEA), Քենեդի կենտրոնի, կրթական դեպարտամենտի, այնուհետեւ նրա ջանքերը գրաքննելու մամուլը, Մեդիա ոլորտը ընդհանրապես, եւ միջամտելու իրավաբանական հիմնարկների եւ այլ ոլորտների գործունեություններին, հստակ ապացուցում են, որ այն ինչ Հոֆստեդերը դիտարկում էր որպես «մեր մշակույթում նկատվող քավության նոխազի չարամիտ, պոպուլիստական արտահայտություններ», այժմ առավել վայրագ դրսեւորումներով հանդես է գալիս մեր օրերի քաղաքական դաշտում: Մենք «հակա-ինտելեկտուալիզմի նոր մակարդակ ենք թեւակոխել: ՄկՔարթիզմը կարճատեւ երեւույթ էր, առաջ մղված հանրապետական մի ալկոհոլիկ սենատորի կողմից, որն իր կեղտոտ կարիերան վաղ ավարտեց այս աշխարհում: Ռիչարդ Նիկսոնը խելացի գտնվեց եւ իր պահպանողական հանրապետական գործընկերներին, որոնք փորձում էին համոզել իրեն շարունակելու կրճատել ֆեդերալ հատկացումները համալսարաններին, հասկացրեց, որ «քիթը կտրելով մենք աղավաղելու ենք մեր դեմքը»:

Հոֆստեդերը գուցե կարողանար բացատրել թրամփյան «հակա-ինտելեկտուալիզմի մոտեցումը որպես բիզնեսմենի»: Ոսկյա զուգարանակոնքերից մինչեւ ոսկյա ինքնաթիռներ, Թրամփը փողասեր այն անձնավորությունն է, որը չարաշահում է իր պաշտոնը` տիրանալու համար միլիարդավոր դոլարների, այդ թվում նաեւ ինքնագովասանական կեղծ «բաքսերի» եւ մետաղադրամների, որոնց մասին սոցցանցերում հպարտանքով նշում է. «Ճիտ ժամանակն է հարստանալու եւ ներդրումներ կատարելու»: Ապացուցված է, որ իր անձնական բիզնեսի գործարքները խորամանկությամբ խաբել են բանկերին, կապալառուներին եւ հաճախորդներին: Նրա պնդումները, որ էլիտար համալսարանները համալրված են խելագարներով, արմատականներով, մարքսիստներով, հակասեմիտականներով եւ ռասիստներով ոչ միայն անհեթեթ ստախոսություններ են, այլեւ հորդոր հասարակության մի որոշակի ու անամոթ հատվածին` հեռու մնալու բարձրագույն կրթություն ստանալուց:

Իհարկե որոշ փոփոխություններ կատարվել են Հոֆստեդերի հեղինակած գրքից ի վեր: Եթե նա իմանար թրամփյան բիզնեսմենի տեսակը, անպայման կվերանայեր բիզնես հասարակության եւ ակադեմիական կրթության հարաբերությունների վերաբերյալ իր գնահատանքը: Վաղուց անցել են կրթությունը որպես «բարբաջանք» նկատող կողոպտիչ «բարոնների» ժամանակները: Վերջին տասնամյակներում բիզնես հասարակության եւ բարձրագույն կրթության միջեւ եղած ստեղծագործական փոխադարձ կապը զգալիորեն ամրապնդվել է: Վերջին 30 տարում 175 տոկոսով ավելացել են համալսարաններին հատկացվող ֆինանսական օգնությունները: 2022-ին հասարակության մասնավոր սեկտորը ռեկորդային 58 միլիարդ դոլարի ներդրում կատարեց քոլեջներին եւ համալսարաններին, որպեսզի խթանեն ակադեմիական ծրագրերը, հետազոտական աշխատանքները եւ ընդարձակեն ուսանողների կոնտինգենտը:

Բարձրագույն կրթության դեմ Թրամփի գրոհները անտրամաբանական փորձեր են խորտակելու այն հսկայական աշխատանքը, որ կատարվել եւ կատարվում է հանուն ազգային բարեկեցության: Հազարավոր մարդկանց կյանքերը փրկող բժշկական հետազոտություններ, անվտանգության երաշխիքներ, առաջավոր տեխնոլոգիաներ եւ ճարտարագիտական նվաճումներ ու նախաձեռնություններ չէին կարող իրականացվել առանց այդ ներդրումների: Ավելին, քննադատական մտածողության կարեւոր դերը արվեստներում, հումանիտար ոլորտներում պարզապես անգնահատելի է, քանի որ այն նպաստում է երկրի զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը: Հոֆստեդերը այդ բոլոր ոլորտներում ընդգրկված մտավորականներին համարում էր «հասարակության բարոյական անտեննաները»:

Ամերիկայի համալսարանական համակարգը աշխարհի նախանձն է շարժում, ներգրավելով ուսանողների մոլորակի ամենատարբեր անկյուններից: 21-րդ դարի ամերիկյան համալսարանը արդի քաղաքակրթության մեծագույն նվաճումներից է եւ բարձրագույն կրթության, ֆեդերալ կառավարության եւ բիզնես հասարակության հարաբերությունների քայքայումը Ամերիկային ետ կտանի դեպի սահմանափակ հնարավորությունների ծխական ժամանակները, որից արդեն վաղուց ձերբազատվել ենք:

Լիբերալ ժողովորդավարությունը հիմնվում է գլխավորապես մշակույթի ոլորտի աշխատողների եւ մտավորականության գործունեությունների վրա, որպեսզի նրանք ազատորեն առաջ տանեն իրենց գործը հասարակության լայն խավերի եւ ֆեդերալ կառավարության աջակցությամբ: Եթե այս վերջինները ոչնչացվեն, ապա մենք կգահավիժենք դեպի բռնապետական ժամանակները եւ կխորտակենք 250 տարվա մեր ձեռքբերումները:

Հոֆստեդերին դարձյալ ընթերցելը հրաշալի առիթ է, որ ամերիկացիները գիտակցեն, թե որքան կարեւոր են եղել մտավորական մարդիկ մեր պետության համար, սկսած մեր մտքի մեծ տիտաններից մինչեւ մեր օրերի մշակները` Քեմբրիջից մինչեւ Սան Դիեգո, Սիետլից մինչեւ Մայամի եւ այլուր: Նրա գիրքն ընթերցելն անհրաժեշտ է ամերիկացիներին, որպեսզի կարողանան դիմադրել «հակա-ինտելեկտուալիզմի ներկա իռացիոնալ պարոքսիզմը» կամ «անբանական նոպան» եւ ինչպես 1950-ականներին Հոֆստեդերը ինքը հաղթահարեց մկՔարթիզմը, իրենք էլ թեւակոխեն բարոյական եւ մշակույթի զարգացման մի նոր ժամանակաշրջան, որը հավատացած եմ` անպայման հաջորդելու է այս մեկին:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրից»

Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(*) Սույն հոդվածը հուլիսի 9-ին տեղադրվել է «Literary Hub»-ի Lit Hub.com կայքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարություն Խաչատրյանի կինոժամանակը

Հաջորդ գրառումը

Հնամյա տոհմի արժանի զավակը. Պետրոս Տիգրանի Ավդալյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

2018թ․ հեղափոխությունը ո՛չ հայ ժողովուրդն է արել, ո՛չ Նիկոլը. դա արվել է դրսից, իսկ Նիկոլը կամավոր գործիք էր՝ քասթինգով ընտրված

30/09/2025
Քաղաքականություն

Ինձ շատ հետաքրքիր է՝ դուք որտեղի՞ց գիտեք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որտե՞ղ եք կարդացել. Փաշինյան

30/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեպի այլընտրանքային արտաքին քաղաքականություն. Արա Այվազյան

30/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ակնհայտ է, որ այս սպանությունների պատասխանատուները իրավապահ համակարգի ղեկավարներն են. «ձուկը գլխից է փտում»

30/09/2025
Հաջորդ գրառումը

Հնամյա տոհմի արժանի զավակը. Պետրոս Տիգրանի Ավդալյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խաղաղությունը ենթադրում է առաջին հերթին հումատիր հարցերի ուղիղ հասցեագրում՝ հատկապես գերիների անհետաձգելի վերադարձի մասով. Եղիշե Կիրակոսյան

01/10/2025

Հուսով եմ՝ հայ գերիների հարցով միջազգային դատական գործընթացները շարունակական կլինեն, որովհեև դրանք իրենց մեջ անվտանգային երաշխիքներ են պարունակում, այսօր կայացած...

ԿարդալDetails

Փաշինյանը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում հնարավորություն ուներ խոսելու գերիների մասին. մենք դա համարում ենք դիտավորյալ բաց թողնված հնարավորություն. իրավապաշտպան

01/10/2025

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

01/10/2025

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելել է Ադրբեջան, և չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություն ունեցած լինի որոշ հայ գերիների հետ. Սահակյան

01/10/2025

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ Փաշինյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական