Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակը ոչնչում մեղավոր չէ, իր գործը լրիվությամբ արել է. Լեւոն Մնացականյան. «Հրապարակ»

21/11/2020
- Պատերազմ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը հակադարձում է այն խոսակցություններին, թե բանակը, զինվորները փախել են պատերազմի դաշտից, ասում է՝ բանակն ինչ որ պետք է, արել է, մնում էր քաղաքական գործիչներն էլ իրենցն անեին։ Մնացականյանը թեեւ մերժեց ընդարձակ հարցազրույց տալ, բայց պատասխանեց մեր մի քանի հարցերի։

Մովսես Հակոբյանը երկու օր առաջ աղմկահարույց հայտարարություններ արեց, որոնցից մեկն էլ այն է, որ պատերազմի երրորդ օրը Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել ՀՀ զինված ուժերին՝ կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը: Ձեզ հայտնի՞ է այդ մասին։

Ես չեմ լսել իր հայտարարությունը ու տեղյակ չեմ այդ ինֆորմացիայի մասին, որովհետեւ ես պաշտոն չեմ զբաղեցնում, չէի կարող իմանալ։

Ասաց նաեւ, որ մարտերը կառավարելու շտաբ թույլ չեն տվել մտնել նախկին զինվորականներին․ Դուք նրանց շարքո՞ւմ եք եղել, թե՞ մուտք եք ունեցել այդ շտաբ։

Ես չեմ էլ գնացել այդ կողմ, որ թույլ տան կամ չտան։ Նախագահը որտեղ ասել է, այնտեղ էլ գնացել ենք, կռվել, մեր գործն արել։

Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր էր խուսափել այս իրավիճակից, այսօրվա փաստաթղթից, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չգիտեմ այնտեղ ինչ է եղել, ոնց է եղել։

Հայտարարվեց, որ ռազմական ղեկավարության փոխանցած ինֆորմացիայի հիման վրա է դադարեցվել մարտը, այսինքն՝ այլեւս հնարավոր չի եղել կռվել, կանգնեցվել է պատերազմը։

Պատերազմը կանգնեցնողները զինվորականները չեն, քաղաքական գործիչներն են, զինվորականները բանակի հետ իրենց գործն արել են, անելուց են եղել։ Շնորհակալություն, ցտեսություն։

Բայց ներկայացվում է, որ բանակն այնքան էլ լավ չի կռվել, փախել են, ծանր իրավիճակ է ստեղծվել, դրա համար էլ այլեւս հնարավոր չի եղել պատերազմը շարունակել։

Բանակը ոչնչում մեղավոր չէ, իր գործը լրիվությամբ արել է, թե ովքեր են փախել, թող աշխատեն, վերլուծեն, վեր հանեն, բանակից ոչ մեկն էլ չի փախել, փախել են լրահամալրողները, ուրեմն թող պարզեն։ Հաջողություն, չեմ ուզում խոսել։

Շուշիի անկման հետ կապված էլ խնդրում եմ ասեք Ձեր կարծիքը։ Համացանցում ակտիվ քննարկումներ կան, որ Շուշին ոչ թե  գրավել են, այլ՝ հանձնել, քանի որ փոքր-ինչ պաշտպանության դեպքում այն հնարավոր չէր լինի գրավել։

Ես չգիտեմ, թե Շուշին հանձնելու պատճառը որն է եղել, ես էդ ուղղությամբ չեմ եղել։ Թող ովքեր եղել են, իրենք էլ այդ հարցերի պատասխանները տան։

Դուք պարզաբանումներ չե՞ք խնդրել այդ մարդկանցից։

Դեռ՝ չէ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե ձեր իշխանությունը սորոսական չէ, ապա ինչու՞ եք «անձնագրով սորոսականներին» իշխանություն տվել․ Սուրեն Սարգսյան

Հաջորդ գրառումը

Ռիտան մեզ հետ չէ, բայց նա կմնա ռումբերի տակ ապաստարանում ապրածների հուշերում. Միքայել Մինասյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երեք տարի առաջ սեպտեմբերի 12-ը նրա տեսած վերջին լրիվ օրն էր, 13-ի լուսաբացին հեռացավ այս աշխարհից. հոր գիրը՝ որդու հիշատակին

13/09/2025
Պատերազմ

Արմեն Ասլամազյանը և 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը․ NEWS.am

18/10/2022
Պատերազմ

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ «Կոմանդո» ջոկատն է. «Թաթոյան» հիմնադրամ

03/10/2022
Պատերազմ

Ադրբեջանն ավելի մեծ թվով տուժածներ ունի

29/09/2022
Հաջորդ գրառումը

Ռիտան մեզ հետ չէ, բայց նա կմնա ռումբերի տակ ապաստարանում ապրածների հուշերում. Միքայել Մինասյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական