Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե օրվա մի մասը ՀՀ Ազգային ժողովի նախագահ եք, մի մասն էլ՝ փողոցի տղա… Տեր Արտակի պատասխանն Ալեն Սիմոնյանին

21/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաղարծին վանքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արտակ քահանա Միրզոյանի պատասխանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին

Դուք մեր Սուրբ Եկեղեցով մտահոգ չեք, իբրև ձեր Մայր Եկեղեցու, այլ փորձում եք սևացնել, թուլացնել և իբրև ժամկետ ձեր առջև դրել եք 2026թ․ ընտրությունները «Ասում ենք, ասում ենք, ասում ենք․․․»․ ի՞նչ եք ասում, մինչև օրս Ամենայն Հայոց Հայրապետին դիմելու ձև ու պահվածք չունեք, ինչ էլ ցանկանում եք ասել, ձեր իրական ցանկությունը երևում է ձեր ճղճիմ հրապարակումների տակ տեղ գտած ձեր ֆեյքերի ֆաբրիկայի քոմենթներից։

«Եկեղեցին պիտի հարկվի․․․»․ բազմիցս ասվել է, որ եկեղեցին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում է։

Աստծո տունը ոչ ոք չուլանի չի վերածել, ձեր հրապարակած տեսանյութը Պայծառակերպության տոնի նախորդ օրվա է․ ըստ ձեզ՝ եթե ճիշտ է, և մտահոգ եք, «զավա՛կ եկեղեցու», ինչո՞ւ չհրապարակեցիք հենց նկարահանման օրը։ Կամ՝ արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի մոտենալ ինձ և մտահոգությունդ հայտնել, թե՞ թեժ մնալու համար ցանկացաք Ազգընտիր Հայրապետիս 74-րդ տարեդարձին հրապարակել։

Այն, ինչ նկարահանել եք, անգամ այստեղ եք մանիպուլացնում կամ չեք հասկանում, որ տարբերակեք եկեղեցին գավիթից։

Այս գավիթում առկա է վեց մոմակալ, իսկ ինչո՞ւ կադրերում մյուսները չկան․ վստահ եմ՝ աշխատակցուհու աշխատանքի ընթացքում եք նկարահանել, և քանի որ մյուսները մաքուր էին, ձեր կողմից պատրաստվող նյութը արժեք չէր ունենա։

Ձեր գործերից հստակ երևում է, որ դուք եկեղեցով մտահոգ չեք, իբրև ձեր Մայր Եկեղեցու, այլ փորձում եք սևացնել, թուլացնել և իբրև ժամկետ ձեր առջև դրել եք 2026թ․ ընտրությունները։

Շատ լավ գիտեք՝ ամեն մի մոմի վաճառքից և ազնիվ բարերարների (որոնց կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի իշխանություններն են ձերբակալում) նվիրատվությամբ են պահպանվում եկեղեցիներն ու վանքերը։

Ձեր խնամքի տակ գտնվող վանքերով ու եկեղեցիներով անցեք ու նկարահանեք և կտեսնեք ձեր իրական պատկերը։

Փառք ենք տալիս Աստծուն, որ ՀՀ հպարտ քաղաքացիների հերոս հարկատուների հաշվին չենք գոյատևում, ինչպես այդ հերոս հարկատուների տված հարկով վայելում եք կյանքը դուք և ձեր մերձավորները։

Չգիտեմ՝ «արա»-ով ում եք դիմում, դե, դուք ձեզ հետ եք խոսում, այդ պատճառով չեմ պատասխանում, բայց եթե օրվա մի մասը ՀՀ Ազգային ժողովի նախագահ եք, մի մասն էլ՝ փողոցի տղա, հստակեցրեք, որ շփման մեջ ձեզ դիմելու ձևը հստակեցնենք մեզ համար։

Տավուշի ձեր մատնանշած «մի եկեղեցին» Ոսկեպարի 7-րդ դարի Սբ․ Աստվածածին եկեղեցին է, որի մուտքից հարավ, ընդամենը 15 քայլ այն կողմ, կանգնած է ձեր սիրելի Ադրբեջանի զինվորը, սակայն, այդ ամենով հանդերձ, եկեղեցում մատուցվում է Սուրբ Պատարագ, և մեր ժողովրդին հաղորդակից ենք դարձնում մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

Իսկ եկեղեցու հանդեպ այդ անուղղակի խոսքը՝ «Տավուշի մի եկեղեցի», ոչինչ է ձեր իշխանության կողմից հարյուրավոր վանքեր և սրբատեղիներ կորցնելուց հետո։

Սուրբ Մատթեոս Ավետարանչի 21:13․ «Գրված է․ Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն դարձրեցիք ավազակների որջ»։ Այո, թող ների Աստված, եթե 26.07.2025թ․-ին այստեղ եղել եք շատ անձանցով և մեր աչքից աննկատ։

Իսկ եթե ձեր բուն գործառույթներին անդրադառնանք, երբ գրեթե մեկ ամիս առաջ եք եկել Հաղարծին վանք, ապա չտեսա՞ք այն ճանապարհների վիճակը, որը հարկատուների հաշվին պիտի վերանորոգվի կամ վերակառուցվի, բայց ոչինչ չի արվում, թե՞ ձեր մեքենաները այդպիսի փոսերը չեն «նկատում»։

Հստակեցրեք ձեզ համար՝ ով եք․ եթե իրոք Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եք, ինչպես որ ասում եք, մոտեցեք, խոստովանվեք և ապաշխարեք։

Կարդացեք նաև՝ Մարդը գա, փողը տա, մոմը դնի, կեսը մնա ջրի տակ ու հավաքեք, նորից ծախեք. Ալեն Սիմոնյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինը Կիևից պահանջում է բանակը կրճատել, հրաժարվել Դոնբասից, ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունից

Հաջորդ գրառումը

Լիդյա Մանթաշյանից հետո եթե իմ նկատմամբ այլ որոշում կայացնեիք, ես գետինը կմտնեի

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025
Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025
Իրավունք

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
Հաջորդ գրառումը

Լիդյա Մանթաշյանից հետո եթե իմ նկատմամբ այլ որոշում կայացնեիք, ես գետինը կմտնեի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական