Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ռուսական զինուժը գիշերային հարձակում է կատարել

Ռուսաստանը Ուկրաինայի վրա գիշերային հարձակման ժամանակ օգտագործել է 574 անօդաչու թռչող սարք և 40 հրթիռ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերից ուկրաինական ԶԼՄ-ներին հայտնել են, որ չեզոքացվել է 546 անօդաչու թռչող սարք և 31 հրթիռ։

Նշվում է, որ ոչնչացված հրթիռների թվում նեղել է մեկ «Կինժալ» հիպերձայնային հրթիռ։

Հաղորդվում է նաև, որ օգոստոսի 21-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի Զակարպատյան մարզի Մուկաչևո քաղաքի վրա։