Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների միաբևեռությունը մեզ համար անընդունելի է. հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։
«Աշխարհում ձևավորված միաբևեռությունը, երբ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները բռնի կերպով իրենց համոզմունքներն ու գաղափարները պարտադրում են այլ երկրներին, անընդունելի է մեզ համար և, իհարկե, ձեզ համար», – ասել է նա։
Փեզեշքիանը նշել է, որ Իրանը Բելառուսի հետ համագործակցության միջոցով կկարողանա հաղթահարել պատժամիջոցների բացասական հետևանքները։
Բելառուսը պատրաստ է Իրանի հետ քննարկել ցանկացած հարց՝ սկսած սննդամթերքի մատակարարման ոլորտում համագործակցությունից մինչև ռազմատեխնիկական ոլորտ. Ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Իրանի և Բելառուսի միջև անլուծելի խնդիրներ չկան։ Դուք եղել և մնում եք մեր բարեկամը։ Մենք հանձնառու ենք կատարել Իրանի Հանրապետության առջև ստանձնած մեր բոլոր պարտավորությունները», – նշել է նա։