Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Թուրանական միջանցքը անվանելով Թրամփի միջանցք, էությունը բնավ չի փոխվում. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրանական միջանցքը անվանելով Թրամփի միջանցք, էությունը բնավ չի փոխվում։ Հայաստանի իշխանությունները մինչև վերջ ճամարտակում էին փոխադարձության սկզբունքի մասին։

Վաշինգտոնում փոխադարձության սկզբունքը կմտցնեն ինչ-որ մեկի հաստ հետևը, ուղղակի էդ մեկը ըստ տարածված տեղեկությունների Թրամփը չէ, ու նաև Ալիևը չի…

Ի դեպ, ամերիկյան քավությամբ թուրանական միջանցքի մասին առաջարկությանը, որ առաջին անգամ բացահայտեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, Հայաստանում հայտարարեցին, թե բա հրաժարվել ենք, որովհետև ինքնիշխանության կորստի վտանգ ենք տեսել։

Փաստորեն այդ վտանգը փարատվել է մեկ անգամ բարձր «ինքնիշխանություն և իրավազորություն» գոռալու ազդեցությամբ»։