Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տասնյակ հազարավոր ընտանիքներ ու անհատներ պատրաստ են պայքարի, սակայն չգիտեն իրենց անելիքը, որովհետև չկա կազմակերպողը

25/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իհարկե, Հայաստանում ապշելու շատ բան կա։ Բայց նույնիսկ յոթը տարի ամեն ինչ տեսած հասարակության համար քաղաքական առաջնորդության այսօրվա պահվածքը, միևնույն է, ապշեցուցիչ է։

Մի ամբողջ ազգ հետևում է, թե Նիկոլը երբ ինչ կասի կամ կանի։ Նա ստացել է գործողությունների և մտքերի լիակատար ազատություն։ Նա դա ստացել է այն պարզ պատճառով, որ նրան այդ հնարավորությունը տրվել է։

Ես չգիտեմ, թե ո´ր օրը նա ինչ կանի, չեմ էլ ուզում գուշակել, բայց ես գիտեմ այլ հստակ բան.

– Տասնյակ հազարավոր ընտանիքներ ու անհատներ պատրաստ են պայքարի. նրանց համար այս վիճակը կենսականորեն անընդունելի է, սակայն չգիտեն իրենց անելիքը, որովհետև չկա կազմակերպողը։

– Վաղը- մյուս օրն անխուսափելիորեն հարցեր են լինելու նրանց, ովքեր կարող էին, պարտավոր էին կազմակերպել- առաջնորդել, բայց չեն արել։

Տարբեր անհատների կողմից հրապարակային հնչել և հնչում են բազմաթիվ առաջարկներ, որոնք կորում են՝ չստանալով ռեալիզացիայի շանս։ Որովհետև չկա կազմակերպիչ- առաջնորդի միավորը, ինստիտուտը։

Ես ինքս հոգնել եմ առաջարկներ հնչեցնելուց, և երևի ժամանակն է դադարեցնելու։ Քանի չկա հասցեատերը՝ ազնիվ-աշխատունակ միավորը (միավորները), դա երևի անիմաստ է։ Երեկ ընկերներիցս մեկն իմ մի քանի առաջարկները կարդալուց հետո իր կողմից որպես հետաքրքիր գաղափար առաջարկեց հեռավոր 1989 թվականի օգոստոսի 23-ին բալթյան երեք պետությունների քաղաքացիների կենդանի շղթայի օրինակը՝ հաջակցություն անկախության գաղափարի։ Այն ժամանակ սա շոկային էր միջազգային հանրության համար։ Ահռելի ազդեցություն թողեց։ Երեք հանրապետությունների քաղաքացիներ ձեռք ձեռքի տվեցին մեկ ընդհանուր գաղափարի համար։

Իսկ ինչո՞ւ չի կարելի կազմակերպել Երևան-Էջմիածին շղթան կամ բոլոր եկեղեցիների միաժամանակյա աջակցության շղթան, որով հազարավոր քաղաքացիներ, ընտանիքներ իրենց աջակցությունը կհայտնեն եկեղեցուն։

Իրականում շատ բան կարելի է անել, եթե դրան կոչված ինստիտուտները չլինեն անգործունյա։ Խնդիրը լավ գաղափարների կամ լավ քաղաքացիների պակասը չէ։ Կազմակերպված քաղաքական կառույցների բացակայությունն է խնդիրը Ես չգիտեմ, թե ինչու ընդդիմադիր պատգամավորները չեն դիմում ՍԴ՝ վարչապետի կողմից «եկեղեցու ռեֆորմների» հարցով։ Նա ուղղակի սահմանադրորեն չունի նման լիազորություններ։ Կան բազմաթիվ այլ հետաքրքիր գաղափարներ կան, որոնք կյանքի չեն կոչվում։ Եվ խոսքը միայն եկեղեցու թեմային չի վերաբերում։ Եղանա՞կն է խնդիրը։

Կարող են ասել՝ դուք արեք, մենք դաշտն ազատ ենք թողնում (ընդ որում, սա ասում են բացառապես դժվար փուլերում)։ Սա, սակայն, սխալ պատասխան է, որովհետև կան ֆորմալ միավորներ, որոնք ձևավորվել են ընտրությունների արդյունքում, այդ թվում՝ մեր բոլորի ձայներով։ Պրոցես կազմակերպելու համար պետք են նաև ռեսուրսներ, և շատ կարգին մարդիկ պարզապես չունեն դրանք։

Այս փուլը ծայրաստիճան ակնառու դարձրեց առաջնորդության ճգնաժամը։ Մյուս կողմից՝ հստակեցրեց լուծվելիք խնդիրը՝ նոր միավորներ, նոր դաշինքներ, նոր թիմեր, նոր աշխատաոճ, նոր գաղափարներ։

Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը ոչնչացրել է Իրանի և տարածաշրջանի բալիստիկ հրթիռներն ու միջուկային ներուժը. դեսպան

Հաջորդ գրառումը

ՀԷՑ-ը սուսուփուս հետ կտան Սամվել Կարապետյանին, իսկ Վեհափառի՞ն ուր են տանելու. քրգո՞րծ կա, բա՞նտ են տանելու. Բագրատյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԷՑ-ը սուսուփուս հետ կտան Սամվել Կարապետյանին, իսկ Վեհափառի՞ն ուր են տանելու. քրգո՞րծ կա, բա՞նտ են տանելու. Բագրատյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական