ՀԷՑ-ը սուսուփուս հետ կտան Սամվել Կարապետյանին, իսկ Վեհափառի՞ն ուր են տանելու. քրգո՞րծ կա, բա՞նտ են տանելու. Բագրատյան

Փաշինյանը Սամվել Կարապետյանին մեկուսացրեց շատ պարզ պատճառով. նա հասկանում է, որ եթե Կարապետյանը խառնվի քաղաքականությանը, իրավիճակը կտրուկ կփոխվի, 168.am-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը։
«Ասում է՝ գոնե ՀԷՑ-ից զրկեմ։ Բայց կարծում եմ՝ ՀԷՑ-ը սուսուփուս հետ կտան Սամվել Կարապետյանին։ Կփորձեն չկատարել արբիտրաժի որոշումը. եթե կառավարեն, մեկ տարի հետո ՀԷՑ-ի պարտքերը հսկայական չափերի կաճեն։ Նրանք էին, որ մի կերպ կառավարում էին. հեշտ բան չէ ՀԷՑ-ը կառավարելը »,- ասաց Բագրատյանը։
Նախկին վարչապետը շեշտեց՝ Փաշինյանն ինքն իրեն կեղտի մեջ է գցել։
«Փոխանակ լուծի հանրապետության կայունության հարցերը, զբաղվում է ՀԷՑ-ով և եկեղեցով։ Եթե Էջմիածնի հրապարակ գնա, մենակ կմնա՝ իր «ախռանայի» հետ։ Ինքը ժողովուրդ չունի, թամաշա՞ է, որ ստիպել է նախարարություններին ժողովրդի ցուցակներ կազմել։
Ասենք՝ գնացել է Վեհարան։ Վեհափառին ո՞ւր են տանելու. քարշ է տալու, հանի՞։ Քրեական գո՞րծ կա, բա՞նտ են տանելու։ Այսինքն՝ նա մտնում է մի պատմության մեջ, որից ելք չունի»,- ասել է Բագրատյանը՝ մտահոգություն հայտնելով, որ կարող են քաղաքացիական բախումներ հրահրվել, ինչի ֆոնին էլ արտակարգ դրություն հայտարարվի, և «Զանգեզուրի միջանցքն» այդ պայմաններում հանձնվի։
