Հուլիսի 12-ին Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի ընդլայնված կազմով այցելել է Ադրբեջան։
Ադրբեջանի նախագահը հանդիպել է նրա հետ. հայտնում է APA-ն։
Ալիևը նշել է, որ Սիրիայի նախորդ կառավարությունը տարիներ շարունակ Ադրբեջանի նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն է վարել. երկկողմ հարաբերություններում լճացում է եղել։ Նա ընդգծել է, որ Սիրիայում նոր կառավարության հաստատումից հետո հարաբերությունների զարգացման մեծ հեռանկարներ են բացվել։
Այս համատեքստում ընդգծվել է, որ մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով ադրբեջանական գազը Սիրիա արտահանելու նախագիծ, որը կնպաստի այդ երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանը։ Ուշադրություն է դարձվել այն փաստին, որ Ադրբեջանը կարող է նպաստել Սիրիայի էներգետիկ ոլորտի վերականգնմանը։





