Տարօիրնակ զուգադիպություններ:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ՌԴ տրանսպորտի պաշտոնանկ արված նախարար Ռոման Ստարավոյտի ինքնասպանության մասին: Հուլիսի 5-ին իր տան մոտ հայտնաբերվել էր Տրանսնեֆտի փոխնախագահ Անդրեյ Բադալովի դին՝ նախնական վարկածով ինքնասպանություն:
Ուկրաինայի դեմ պատերազմից հետո սպանվել կամ ինքնասպան են եղել ռուսական նավթագազային ոլորտի ընկերությունների մոտ 20 թոփ-մենեջերներ: Գազպրոմի և ռուսական նավթագազային այլ հսկաների հետ կապված բազմաթիվ այլ մեծահարուստ գործրարների նկատմամբ տարբեր երկրներում իրականացվում են հանրային քրեական հետապնդումներ:
Ի դեպ, Սամվել Կարապետյանի կալանավորումը, թերևս, իմաստ ունի քննարկել այս համատեքստում: Հատկանշական է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը նախաձեռնել էր ներդրումային վեճ Ֆրանսիայի դեմ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում, որում, ի դեպ, հղում է արվում նաև Ֆրանսիայի և Հայաստանի միջև 1995 թվականին Ներդրումների փոխադարձ խրախուսաման և պաշտպանության մասին համաձայնագրին:
2024 թվականի փետրվարին ֆրանսիական Le Monde թերթը գրել էր ավելի քան 120 միլիոն եվրո արժողությամբ Լազուրյան ափին գտնվող վիլլայի և 3 հա հողատարածքի կալանքի մասին, որի իրական սեփականատերը ֆրանսիական դատախազության կարծիքով ռուսական երրորդ խոշոր նավթարտադրող «Գազպրոմ նեֆտ» ընկերությունը:
Ըստ որում, թեմայի վերաբերյալ մեկնաբանություններում կարծիք հայտնող իրավաբանների մեծամասնությունը հակված են տեսակետի, որ Հայաստանում Սամվել Կարապետյանի կալանավորումը կարող է ազդել Ֆրանսիայում քննվելիք ներդրումային վեճի արդյունքի վրա:
Թեման տարողունակ է և, թերևս, ավելի խոր ուսումնասիրության կարիք ունի: Այդուհանդերձ, կարծում եմ, այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ամենևին ներհայաստանյան օրակարգի տրամաբանության մեջ չեն սահմանափակվում:
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյան





