Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ–ում իրոք իրավիճակը ծանր են համարում և մտածում են ելքեր գտնելու մասին․ «Իրավունք»

25/06/2025
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բավականին տեղեկացված աղբյուրը հայտնում է, որ այս օրերին ու հատկապես՝ Փաշինյանի Ստամբուլից վերադառնալուց հետո` վերնախավի մոտ տրամադրություններն իրոք շատ մռայլ են: Այն համոզմունքին են, որ վերջնականապես են կորցրել ամեն մի արտաքին աջակցություն: Ամերիկացիներին վաղուց հետաքրքիր չեն: Եվրոպացիները խոստանում են՝ «Կօգնենք` ինչով կարող ենք»: Բայց Նիկոլը շատ լավ գիտի այդ դատարկ խոստումների արժեքը, առավել եւս, որ խոստում տվողներն իրենք են խղճուկ վիճակում: Ընդհուպ, բրիտանացիների հետ է կապերը չափազանց վատացել՝ դառնալով կտրվելուն մոտ:

Ռուսների մասին լավ է չխոսել: Անգամ Էրդողանը որեւէ որոշակի բան չի ասել: Այսինքն, մնացել են իրենք իրենց հույսին, եւ թարսի պես՝ երկրի ներսում բոլորն են իրենց դեմ: Աղբյուրը հայտնում է, որ այս ընթացքում մի «փոքրիկ» ուսումնասիրություն են արել՝ սկսած մարզերից, վերջացրած՝ Երեւանով, որի արդյունքում հազիվ 6-7 տոկոս վարկանիշ են արձանագրել:

Նիկոլական թիմում նաեւ այն համոզմունքի են, որ սպասվող ցնցումներն իրենց սպասել չեն տա: Մոտավոր մեկնարկային կետ են համարում առաջիկա ամսվա առաջին տասնօրյակը, եւ սկսվելիք շարժումը կարող է գագաթնակետին հասնել մոտավորապես օգոստոսի կեսերին: Դրա դեմն առնելու համար մշակվել է մի քանի տարբերակ: Նախ` ուժային բաղադրիչին դիմելն է, բայց հասկանալով, որ այս ուղղությամբ մեծ վստահություն չկա: Աբազյանի պատմությունն էլ իր հերթին է Փաշինյանին ծայրահեղ կասկածամիտ դարձրել` ուժայինների հավատարմության հետ կապված:

Ուստի, աղբյուրի գնահատմամբ, կարող են դիմել շեղող քայլերի, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների տեսքով: Խոսքը ոչ թե ԱԺ-ի, այլ ,ավելի հավանական տարբերակ է, Երեւանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին է:

Դա նախ, կարող է հանրային լարվածության մեղման դեր կատարել: Ապա կարելի է փորձել ինչ-որ մեխանիզմով վերարտադրվել, ինչը, համարում են, որ Երեւանի մասշտաբով անելն ավելի հեշտ կլինի: Եթե հաջողվի, դա Փաշինյանին կտա ամրության որոշակի պաշար՝ գոնե մինչեւ գալիք տարի՝ ԱԺ ընտրությունները դիմանալու համար: Հուսալով, որ մինչ այդ կարող է ինչ-որ բան փոխվել:

Աղբյուրը հայտնում է, որ դեռ վերջնական որոշում չկա՝ երկու հիմնական մտահոգության պատճառով: Նախ, այդ դեպքում ավինյանական թեւը պարզապես կարող է լքել թիմը, որի համար որոշակի կամուրջներ, կարծում են, որ Ավինյանն ունի: Երկրորդը. եթե պարտվեն, ապա դա Նիկոլի իշխանության վերջն է դառնալու՝ հասկանալի բոլոր հետեւանքներով հանդերձ:

Աղբյուրը նաեւ հայտնում է, որ այս ընթացքում ռուսական ուղղությամբ փորձում են մի շարք էմիսարների գործի դնել՝ փորձելով հասկանալ, թե ինչ պայմաններով կամ ինչի դիմաց հնարավոր կլինի Մոսկվայից գոնե ժամանակավոր մնալու քարտ–բլանշ ստանալ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրոպական երկրների դեսպանները Փաշինյանից բացատրություն են պահանջել․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Ըստ «ընդդիմության հեղաշրջման պլանի»՝ ԱԱԾ-ն խուզարկություններ է սկսել. խուզարկվում է Բագրատ Սրբազանի տունը

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին. «Հրապարակ»

03/02/2026
Մամուլի տեսություն

Այն, ինչ քողարկում է Փաշինյանը, բարձրաձայնում է Քրիստինե Պողոսյանի աթեիստ եղբայրը. «Հրապարակ»

02/02/2026
Մամուլի տեսություն

ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն․ «Հրապարակ»

31/01/2026
Մամուլի տեսություն

Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»

30/01/2026
Հաջորդ գրառումը

Ըստ «ընդդիմության հեղաշրջման պլանի»՝ ԱԱԾ-ն խուզարկություններ է սկսել. խուզարկվում է Բագրատ Սրբազանի տունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական