Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը ինչպես կարձագանքի Ադրբեջանի JF-17-երի ձեռք բերմանը

Գեղամ Մկրտչյան
20/06/2025
- 20 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
34
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Forbes.com» կայքում հայտնված այս հոդվածի հեղինակը անկախ լրագրող է:

Պակիստանից Ադրբեջանի ձեռք բերած չորրորդ սերնդի «JF-17 Thunder» տիպի ռեակտիվ կործանիչները նշանակալիորեն փոխելու են ռազմական հավասարակշռությունը Հարավային Կովկասում, ինչը անկասկած լուրջ մտահոգություն է պատճառելու հարեւան Հայաստանին:

Ադրբեջանը պաշտոնապես մեծացրել է JF-17-երի ձեռք բերման պատվերը՝ նախկին 16 միավորից 40-ի հասցնելով այն: Այդ նպատակի համար կառավարությունը 4.6 միլիարդ դոլար է հատկացրել: X-ի սոցցանցերում, Պակիստանը հաստատել է գործարքը, ավելացնելով, որ դա մինչ այժմ կնքված ամենամեծ պաշտպանական համակարգի արտահանումն է եղել Չինաստանի համագործակցությամբ իրականացված այդ ինքնաթիռների, որոնք հետագայում ավելի մեծ պահանջարկ կունենան:

Ադրբեջանի լրատվամիջոցները մայիսի վերջերին հաղորդեցին, որ Բաքուն նախապես որոշված քանակից ավելի կործանիչներ է ձեռք բերելու 1.6 միլիարդի փոխարեն վճարելով 4.2 միլիարդ դոլար: Սակայն նման հաղորդագրությունները անմիջապես հրապարակային հաստատումներ չստացան ո՛չ Բաքվի, ո՛չ էլ Իսլամաբադի պաշտոնական կառույցների կողմից: Ադրբեջանն JF-17-երի իր առաջին խմբաքանակը ստացավ 2024-ի սեպտեմբերի 25-ին: Այժմ նա ձեռք է բերում կործանիչների «JF-17 C Block III» տարբերակի նմուշները, որոնք հագեցած են գերժամանակակից էլեկտրոնային ռադիոտեղորոշման եւ այլ սարքերով: «Չնայած չորրորդ սերնդի այս կործանիչները որոշ առումով զիջում են հինգերորդ եւ վեցերորդ սերնդի կործանիչներին, Բաքվի տեսանկյունից դրանք իրենց որոշակի առավելություններով նախընտրելի են», նշել է RANE հետախուզական ընկերության վերլուծական կենտրոնի տնօրեն Սեմ Լիխտենշտեյնը, հավելելով, որ JF-17-երը անհամեմատ ավելի արդյունավետ են, քան նրանց մրցակից արեւմտյան կամ ռուսական տարբերակները:

Նման ձեռք բերումը ինչպես քանակական, այնպես էլ որակական առումներով հսկայական առաջխաղացում է երկրի ռազմաօդային համակարգի համար, որ մինչ օրս օգտվել է իրենց դարն ապրած «MIG-29 Fulcrum» եւ «Su-25 Frog foot» հարձակողական ինքնադիրներից. «Ռուսաստանի հանդեպ շարունակվող արեւմտյան պատժամիջոցների եւ այն անորոշության պայմաններում, թե արդյոք Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությունը բավականաչափ ռեսուրսներ կունենա՞ ստեղծելու համար կործանիչների նոր, արդիական տեսակներ, Բաքվի այժմյան ձեռք բերումը ազատում է նրան որոշակի մտահոգություններից, մանավանդ որ դրանք ավելի մրցունակ են, քան մի շարք թուրքական կործանիչներ, որ Արդբեջանը մինչ օրս օգտագործում է», շարունակել է Լիխտենշտեյնը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նոր կործանիչները նախկիններին չեն փոխարինելու, քանի որ Բաքուն դրանք արդեն վերազինել է: Գործարքը անկասկած ահազանգ է հնչեցնելու Երեւանում: Իր համեստ օդուժը վերազինելու նպատակով Հայաստանը 2019-ին Ռուսաստանից ձեռք էր բերել թանկարժեք «Su-30 SM Flanker» տիպի կործանիչներ, բայց 12-ի փոխարեն ընդամենը միայն 4-ն էր տեղ հասել, դրանք էլ համարյա անգործունեության էին մատնվել 2020-ի պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը իսրայելական եւ թուրքական դրոններով հայկական դիրքերը ջախջախեց: Դրանք նույնիսկ չկարողացան 2023-ի սահմանային առճակատումների առաջքն առնել, եւ Հայաստանը կորցրեց Լեռնային Ղարաբաղը:

Այժմ նոր գործարքով Ադրբեջանը տասնապատիկ ավելի կործանիչներ է ունենալու, քան Հայաստանը եւ դա չհաշված նրա նախկինից ունեցած MIG-29-երի օդային նավատորմը եւ իսրայելա-թուրքական ԱԹՍ-երի առաջավոր զինանոցը: «Հակառակ 2025-ի մարտին համաձայնեցված խաղաղությանը, որը նպատակ ունի վերջ դնելու տասնամյակների հակամարտությանը, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոփոխել սահմանադրության որոշ դրույթներ եւ ձգձգում է խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրումը, ինչը հիմք է տալիս մտածելու, որ Բաքուն պատրաստվում է ռազմական մեկ այլ գրոհի՝ հաշվի առնելով, որ Արեւմուտքից, Ռուսաստանից կամ արտաքին այլ ուժերի կողմից միջամտությունը չնչին կլինի», կարծում է Լիխտենշտեյնը: Ճիշտ է, լայնածավալ պատերազմը գուցե կարելի է բացառել, բայց հավանական է, որ սահմանային բախումները կշարունակվեն, հատկապես եթե Բաքուն չհրաժարվի «Զանգեզուրի միջանցքի» իր պնդումներից:

«Նոր հակամարտության սպառնալիքի տակ Հայաստանը հնարավոր է ուժեղացնի իր ռազմական կապերը Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ, միաժամանակ փորձելով նվազեցնել վերջին շրջանի լարվածությունը Ռուսաստանի նկատմամբ», իր միտքը շարունակում է Լիխտենշտեյնը:

Հայաստանը երկար ժամանակ է, ինչ միայն Ռուսաստանից էր գնում իր ռազմական զինամթերքը: Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների (SIPRI) տվյալներով, 2011-ից 2020 թվերի Հայաստանի ռազմամթերքի 94 տոկոսը ներմուծվել է Ռուսաստանից: Այդ թիվը փոփոխության ենթարկվեց 2020-ի պատերազմի հետեւանքում, եւ Երեւանը սկսեց դիվերսիֆիկացնել պաշտպանական իր ռեսուրսները, մինչեւ 10 տոկոսի (2024-ին) իջեցնելով Ռուսաստանից իր ներմուծումները այդ ոլորտում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրապարակայնորեն հայտնեց, թե Հայաստանին ռուսական ռազմամթերք մատակարարելու ձգձգումների պատճառը ուկրաինական պատերազմն է, բայց նաեւ դժգոհեց, որ Հայաստանն իր պաշտպանական կապերն ամրապնդում է Ֆրանսիայի եւ այլ երկրների հետ, ինչը «Moscow Times»-ի համաձայն՝ «հարցեր է առաջացնում»:

Առայժմ հստակ չէ, թե Հայաստանն ի վերջո Ֆրանսիային կդիմի՞ ձեռք բերելու համար «Dassault Rafall» բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որպես հակակշիռ Ադրբեջանի JF-17-երի, հաշվի առնելով մանավանդ դրանց ահավոր բարձր արժեքը, քանի որ Հայաստանի հնարավորությունները չեն կարող մրցել նավթահանքերով հարուստ իր հակառակորդի հնարավորությունների հետ:

«Բալանսավորված քաղաքականություն վարելով Հայաստանը երեւի կկողմնորոշվի ձեռք բերելու հնդկական արտադրության «Su-30 MKI-եր», հաշվի առնելով, որ դրանք ավելի մատչելի են եւ արդյունավետ միաժամանակ, քան ֆրանսիական «RaFale»-ները: Թեեւ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ անցյալ ամսվա ընթացքում տեղի ունեցած միջադեպերը ցույց տվեցին, որ հնդկական զենքերն այնքան էլ հզոր դերակատարություն չունեցան, Հայաստանն այդուհանդերձ կմնա հնարավոր հաճախորդը Հնդկաստանի համար, որ հատուկ արտոնագրով ռուսական կործանիչների նմանությամբ է արտադրում իր «Su-30 MKI»-երը: Հայաստանը, բացի դրանից, նաեւ ուղիներ է որոնում Հնդկաստանից եւ այլ երկրներից օդուժի պաշտպանության համար այլ համակարգեր ձեռք բերելու ուղղությամբ:

ՊՈԼ ԻԴԴՈՆ

Միջին Արեւելքի հիմնախնդիրների փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ մասնակցեցի Օսլոյի ֆորումին եւ ի՞նչ դասեր քաղեցի

Հաջորդ գրառումը

Արամազդ Ստեփանյան. Անգլիալեզու թատրոնում՝ հայ թատերգությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Վեհափառի շուրջ օղակը սեղմվում է․ տխուր հանգուցալուծումը՝ օրերի ընթացքում. Սուրեն Սուրենյանց

27/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը. Սուրենյանց

25/11/2025
Հրապարակախոսություն

Վարչապետի կողմից որեւէ անձի, որևէ գործողություն «փողերի լվացում» որակելն իրավապահ մարմիններին ուղղված հրահանգավորում է

25/11/2025
Հրապարակախոսություն

Եկե՛ք Ռուբենին և Ադրբեջանում դեռ պահվող բոլոր մյուս հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու կոչ անենք. Փոլ Փոլման

25/11/2025
Հաջորդ գրառումը

Արամազդ Ստեփանյան. Անգլիալեզու թատրոնում՝ հայ թատերգությամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական