Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Փաշինյանը դստեր հետ մեկնել է Պրահա

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն:

Պրահայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս` հանդես կգա «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։

Փաշինյանի հետ Պրահա է մեկնել նաև դուստրը՝ Մարիամը։