Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գարեգինը զբաղվում է քաղաքականությամբ, հետևաբար, ես դեռևս նրա հետ հանդիպելու ծրագրեր չունեմ. Փաշազադե

06/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես չեմ կարծում, որ ինձ համար նպատակահարմար է հանդիպել Գարեգինի հետ. լրագրողներին հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն. հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

«Գարեգինը, բացի իր կրոնական դերից, ստանձնել է նաև քաղաքական դեր։ Նման հոգևորականի համար հարիր չէ այդքան զբաղվել քաղաքականությամբ։ Հետևաբար, ես դեռևս նրա հետ հանդիպելու ծրագրեր չունեմ»։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա քպ թիմը նույնպես բազմիցս կրկնել են Փաշազադեի խոսքերը, թե Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ու մեր եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ։

Ինչպես տեսնում ենք, Բաքուն ու Երևանը դարձյալ սինքրոն աշխատում են ու ծրագրված հաշվեհարդար տեսնում Հայ եկեղեցու նկատմամբ՝ հասկանալով նրա անվերապահ դերն ու հեղինակությունը։

Հիշեցնենք, որ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահը մոռանում է, որ ինքն է զբաղվում քաղաքականույամբ, ապացույցը վերջին օրերին նրա քաղաքական հայտարարություններն են։

Կովկասի մուսուլմանների վարչության նիստին, երբ «ընտրվում էր Իրևանի ղազի», նա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ պահանջներ է ներկայացրել ու հայտարարել. «Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել Ուչմիաձին՝ պատմական ադրբեջանական հողերում, որը նրանք անվանել են Էջմիածին, և իրենց կրոնական տաճարները կառուցել են այն տարածքներում, որոնք իրենց հետ ոչ մի կապ չունեին»։

Նա նշել է, որ հայերը քրիստոնեության պատմության մասին կեղծ նկատառումներով ներկայանում են որպես բացառիկ համայնք՝ աշխարհի առաջին քրիստոնյաներ։ «Ղարաբաղում ստեղծվել է Արցախի թեմը, իսկ Ռուսաստանում՝ Նոր Նախիջևանի թեմը։ Հայերի կրոնական կենտրոնի միակ նպատակը «Պատմական մեծ Հայաստան»  հայկական ուտոպիան աջակցելն էր։ Մենք բախվում ենք մի համայնքի հետ, որը, բազմաթիվ կեղծիքների միջոցով յուրացնելով այլ ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը, Ուչմիածնի և Կիլիկիայի իր կրոնական կենտրոնների միջոցով աշխարհով մեկ տարածում է ստերով և զրպարտությամբ լի ուղերձներ, որոնք հեռու են քրիստոնեական կրոնի խաղաղության, եղբայրության, խաղաղ հարևանության մասին դրույթներից, որոնք անընդհատ քարոզում էին անհամաձայնություն, թշնամանք, վրեժխնդրություն և բախում՝ իր ուտոպիական երազանքն իրականացնելու անվան տակ»։

Կարդացեք նաև՝ «Ուչմիաձինը» պատմական Ադրբեջանի հող է. Հայ եկեղեցին մեծ սպառնալիք է տարածաշրջանի բոլոր հարևան երկրների համար. Փաշազադե

Ադրբեջանում ընտրվել է «Իրևանի կազի»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Հաջորդ գրառումը

Սյունիքից հայտնում են, որ մոլորված երկու անչափահաս տղաներին ադրբեջանցիները գերեվարել են

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am

18/04/2026
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Սյունիքից հայտնում են, որ մոլորված երկու անչափահաս տղաներին ադրբեջանցիները գերեվարել են

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական