Շաբաթ, Հունիսի 7, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է պետբյուջեի հաշվին

06/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի և նրա կողակցի՝ Աննա Հակոբյանի իրականացրած «Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի հաշվին։

Ծրագրի ֆինանսական հատկացման մասին ԱԺ-ում լսումների ժամանակ ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա հավելել է, թե այդ շարժումը Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ ծրագրերից է։

Ակնհայտ է, որ պետբյուջեի հաշվին իրականացվող «Կրթվելը նորաձև է» ծրագիրը նախընտրական քարոզարշավ է։ Փաստորեն Փաշինյանն ու Հակոբյանը ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին՝ ներկայացնելով մի ծրագիր, որը հայտնի չէ՝ ինչ փորձաքննություն է անցել, մասնագիտական ինչ գնահատական է ստացել։

Ո՞վ է երաշխավորել ու հաստատել այդ ծրագիրը, որի համար ծախսվում են ՀՀ քաղաքացիների հարկերը, որը ներկայացվում է պետական հաստատություններում՝ տեղափոխությունների համար օգտագործելով նաև պետական ռազմական գույք, օրինակ՝ ուղղաթիռ։ Որևէ արտոնված մասնագետ ներկա եղե՞լ է բանախոսությանը, մասնագիտական հոդված, խոսք գրե՞լ է։ Ի՞նչ չափորոշիչներով է գնահատվել այդ ծրագիրը, եթե, իհարկե, գնահատվել է։

Եթե պետբյուջեի հաշվին է իրականացվում, ուրեմն պետք է հենց ԿԳՄՍՆ-ը դրամաշնորհային ծրագիր ներկայացներ, դրա մասին հայտարարվեր, հայտեր ընդունվեին ու ընտրություն կատարվեր, որի արդյունքում «լավագույնը ճանաչվեր» «Կրթվելը նորաձև է» նախագիծը։ Կա՞ այդպիսի ընթացակարգ, որտե՞ղ է այն հրապարակվել, ո՞վ է կարդացել ու իրազեկվել դրա մասին։

Որևէ մեկը կարո՞ղ է ԵՊՀ-ի, ԳԱԱ-ի, Մատենադարանի դահլիճներում կրթամշակութային հեղինակային բանախոսություն անց կացնել։  Թույլ կտա՞ն։ ԿԳՄՍՆ-ն հավաստագիր չի՞ պահանջի, չի՞ հարցնի՝ կրթամշակութային ծրագիրն ո՞վ է հաստատել, ո՞ր մասնագետները, ի՞նչ հանձնաժողով է եղել, ի՞նչ է այն սովորեցնում լսարանին՝ զբաղեցնելով պետական դահլիճներ, ծախսելով պետբյուջեի գումարները։ Գուցե այն հակակրթական ու հակամշակութային, հակապետական ու հակազգային բովանդակություն ունի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորի հայրական տունը տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է ստացել

Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանի կինը պաշտոն է ստացել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կայծակից մահացած Նարեկը 1 ամսից պետք է զորացրվեր

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել. «Գոյ»

07/06/2025
Նորություններ

Դավիթ Համբարձումյանը «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանի կինը պաշտոն է ստացել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Կայծակից մահացած Նարեկը 1 ամսից պետք է զորացրվեր

07/06/2025

Հունիսի 6-ին կայծակի հարվածից մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Ըստ տարածված տեղեկությունների` նա դիրքերում է եղել, երբ...

ԿարդալDetails

Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել. «Գոյ»

07/06/2025

Դավիթ Համբարձումյանը «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է

07/06/2025

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025

Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրեն Սուրենյանց

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական