Հայաստանի 1500 կրթական հաստատություններում այսօր նշվում է Վերջին զանգը։
Շրջանավարտները դպրոցներում Վերջին զանգի հանդիսություններից հետո, ավանդույթի համաձայն, շրջում են իրենց նախընտրած վայրերով՝ Հանրապետության հրապարակ, Օղակաձև զբոսայգի, տարբեր եկեղեցիներ։
Երևանում և Հանրապետության ամբողջ տարածքում գործում է ոստիկանության ուժեղացված ծառայություն։
Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ:
Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։
Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։









