Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արվեստագետի հոգու գույները. Յանա Զախարովա

20/05/2025
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նրա զենքը էսթետիկան, դիզայնը և կտավներն են, իսկ հաղթանակների ամենակայուն բնորոշիչները՝ մտածողությունը, երևակայությունն ու հավատը սեփական հաջողության հանդեպ։

Յանա Զախարովան կոնցեպտուալ արվեստագետ, դիզայներ, դասախոս և Epactto գործակալության հիմնադիրն է՝ ունենալով ավելի քան տասնհինգ տարվա բացառիկ փորձ տեսողական արվեստի, բրենդ-դիզայնի և կրեատիվ ղեկավարության ոլորտում։ Նա յուրովի վերագտել է իրեն գովազդի և արվեստի աշխարհում։ 1999 թվականին Յանան ավարտել է իրավաբանական լիցեյը Ստավրոպոլ քաղաքում, ինչպես նաև արվեստի դպրոցում՝ ստանալով  յոթամյա կրթություն ջութակի և նկարչության գծով։ Արվեստի դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Ստավրոպոլի արվեստի քոլեջ և միաժամանակ՝ համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ փորձելով համատեղել գրաֆիկան և իրավունքը։

Արդյունքում ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ Սկզբնական շրջանում դիզայնը ընկալվում էր որպես հոբբի, սակայն մասնագիտական գործունեության զարգացման ընթացքում վերաբերմունքը փոխվեց։

Նա հասկացավ, որ պետք է ստեղծագործել.  գրաֆիկան ու դիզայնը մարդու հոգու աչքերն են։

Յանան իրեն համարում է հայ արվեստագետ, քանի որ իր արվեստի միջոցով փոխանցում է հայրենասիրության բոլոր երանգները։

Դիզայնի և նկարչության աշխարհում իր ճանապարհը սկսել է 2008 թվականին՝ ոգեշնչվելով այն անիմացիոն ստուդիայում, որտեղ աշխատում էր, ինչպես նաև մեծ վարպետ Ռոբերտ Սահակյանցից։

Կարևոր փուլ էր նաև Արտյոմ Երկանյանի «Հայերի մասին, հայերի համար» նախագծում իր մասնակցությունը որպես ամսագրի դիզայներ։

Հետագայում նա շարունակեց ուսումը՝ ընդունվելով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մագիստրատուրա, որտեղ էլ պաշտպանեց իր մագիստրոսական թեզը՝ «Բրենդի կառավարում» թեմայով։

2020 թվականին նա զբաղեցրեց առաջին տեղը պետական նշանակության «10 միլիոն ծառի տնկում» նախաձեռնության բրենդի մրցույթում։

 Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և մշակութային  նախաձեռնությունների, այդ թվում՝ Երևանյան Պրինտ Բիեննալե (2023), Հայաստանի նկարիչների միության սրահ (2008, 2009), «Ձեր գիտակցությունից բարձր» կոնցեպտուալ շոու-պերֆորմանս (2021), համատեղ ցուցահանդես Բարսելոնայում (2023), բարեգործական ցուցահանդես Երևանում (2021), ցուցահանդես՝ Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում (2023):

2020 թվականից նա հանդիսանում է Epactto գործակալության հիմնադիրն ու արվեստի տնօրենը՝ ղեկավարելով վիզուալ ինքնության և բրենդավորման նախագծեր դեսպանատների, միջազգային ՀԿ-ների (Idea Foundation, Ավստրիայում ՀՀ դեսպանություն, TUF, VCC, Beau en Blanc, Green Rock, Keron, UWC Dilijan) և հայաստանյան առաջատար ընկերությունների համար։ Համոզված լինելով, որ մարդն էլ Տիեզերքի մի մասնիկ է, Յանան իր արվեստը ինտեգրել է բրենդային նախագծերի մեջ՝ հավատալով, որ արվեստն ու համակարգը մի կետում ձուլվում են՝ ձևավորելով կոնցեպտուալ լուծումներ։

Թվային աշխարհը նրան վերադարձրեց կտավներին։ Այս մոտեցման այցեքարտը դարձավ Ռուսական արվեստի թանգարանում անցկացված «Թանգարանների ապագան արագ փոփոխվող հասարակության մեջ» խորագրով ցուցահանդեսը։ Յանայի կարծիքով՝ ցանկացած կոնցեպտ պետք է ճիշտ ներկայացվի, որպեսզի հասանելի լինի լսարանին։ Այս կոնտեքստում Թանգարանների միջազգային օրվա շրջանակում կարևոր էր գրաֆիկական աշխատանքներում ներառել պատմամշակութային մանրանկարչության և ճարտարապետության տարրեր՝ պահպանելով անցյալի մշակութային ժառանգությունը և միաժամանակ համադրելով ժամանակակից տեխնոլոգիաների հետ։

Յանայի ոգեշնչման գագաթնակետը արվեստում դարձել է բարոկկոյի ներկայացուցիչ Կարավաջոն։ Նկարիչ, որը խախտեց արվեստի ներքին «լռությունն ու կարգը»՝ իր միտքը ուժեղ կերպով հասցնելով հանդիսատեսին։ Ամեն արվեստագետ ունի իր աշխարհն ու յուրահատուկ ձեռագիրը՝ հատուկ ուղերձ աշխարհին։

Յանան վստահ է, որ իր աշխատանքները կարող են դառնալ ինքնաճանաչման ուղու ներշնչման աղբյուր։ Ստեղծագործել է պետք՝ առանց ավանդույթները խեղաթյուրելու,  դրանք վերաձեւակերպելով։

Ներկայում Յանան նախապատրաստվում է իր հերթական հաղթանակին՝  մասնակցելու Վենետիկում կայանալիք ցուցահանդեսին։

2025 թվականի հունիսին, 19-րդ դարի ճարտարապետության Բիենալեի շրջանակում, Art Fest-ի ժամանակ Յանան կներկայացնի իր արտասովոր աշխատանքը՝ «Կարմիր նավը կապույտ ծովում»։

Ասում են՝ արվեստը պետք է զգալ, այլ ոչ թե հասկանալ։ Հենց այս կարգախոսով է Յանան իր հերթական քայլերն ուղղում դեպի նոր աշխարհ և նոր հաղթանակներ…

Երվանդ ՄԱՐԵՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկվան հայալեզու ողջույնի պաստառներով է դիմավորել Նիկոլին, իսկ Երևանը Լավրովին դիմավորում է հակապուտինական պաստառներով

Հաջորդ գրառումը

Հենց Փաշինյանի օրոք է մեր պետությունը, անցնելով ծանր աղետների միջով, հայտնվել անդունդի եզրին. Էդմոն Մարուքյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Пошел вон, LavrOff. ԱԳՆ-ի դիմաց հակառուսական ակցիա է

21/05/2025
Միջազգային

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Հուսեյնզադեն մահապատժի է ենթարկվել

21/05/2025
Միջազգային

Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին. CNN

21/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ

21/05/2025
Հաջորդ գրառումը

Հենց Փաշինյանի օրոք է մեր պետությունը, անցնելով ծանր աղետների միջով, հայտնվել անդունդի եզրին. Էդմոն Մարուքյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Пошел вон, LavrOff. ԱԳՆ-ի դիմաց հակառուսական ակցիա է

21/05/2025

ՀՀ ԱԳՆ-ի դիմաց տեղի է ունենում հակառուսական ակցիա՝ կապված ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի հետ։ Նույն ժամանակամիջոցին ԱԳՆ-ում տեղի...

ԿարդալDetails

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Հուսեյնզադեն մահապատժի է ենթարկվել

21/05/2025

Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին. CNN

21/05/2025

Թեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ

21/05/2025

Լավրովն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին

21/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական