Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է. Ժաննա Անդրեասյան

Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները չորրորդ դասարանցի 2 աշակերտի զուգարանում կապկպել են ու ստիպել, որ թմրանյութ օգտագործեն։

Երեխաները ժամանակի ընթացքում կախվածություն են ձեռք բերել, ու որպեսզի էլի գնեն թմրանյութ նույն 9-րդ դասարանցիներից, ստիպված են եղել տանից գողություն անել։

Երեխենարի վարքագծի փոփոխությունը նկատել են ծնողները ու փորձել պարզել՝ ինչն է պատճառը։

Այս դեպքը ցնցել է հանրությանը։

Հաջորդ դեպքը պակաս ցնցող չէ։ Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին ամիսներ շարունակ բուլինգի է ենթարկվել։ Աշակերտները, ծնողները, դպրոցի անձնակազմը ելել են մեկ հոգու դեմ։

Ուսուցչուհին պատմում է, որ երկու տարակարգ ունի, գիտաուսումնական ու մեթոդական հոդվածների հեղինակ է, բայց դպրոցում ենթարկվում է հալածանքների, նրան ստիպում են աշխատանքից ազատվել։

Տարածված տեսանյութից դատելով՝ ուսուցչուհու վարքագիծն էլ պետք է մանկավարժական ու հոգեբանական քննության ենթարկել։

Ուսուցչուհին միգուցե երկարամյա փորձ ունի, եթե տարակարգ ունի, ուրմեն նաև՝ բավականաչափ գիտելիք, բայց նրա մանկավարժական մոտեցումներն արդյո՞ք մտածելու տեղիք չեն տալիս։

ԿԳՄՍՆ-ը օրերս հայտարարություն տարածեց, որ Մերձավանի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը դեպքի առիթով աշխատանքից ազատվել է։

Նախարար Անդրեասյանը անդրադարձել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներում տեղի ունեցած արատավոր երևույթներին։

Մանրամասները՝ տեսանյութում.