Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այդ ինչպես է, որ զինադադարը հաստատելուց հետո պատանդառվում է առնվազն 6 մարդ. Լարիսա Ալավերդյան

16/11/2020
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը պետք է հրավիրվի եւ պատասխանատվություն կրի քրեական օրենսգրքով. Ես որպես մարդ, որ պաշտպանել եմ մարդու իրավունքները, խոստանում եմ կպաշտպանեմ նաեւ Նիկոլ Փաշինյանին որպես ձերբակալված եւ մեղադրյալ անձ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կմայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

Նա դիմեց Նիկոլ Փաշինյանի աջակիցներին. «Փրկեք ձեր կուռքին: Ինչու եք ուզում  հասնել նրան, որ նրան սպառնան եւ նրա համար վտանգներն ավելի շատ լինեն: Ճիշտ է, որ նա ժամ առաջ հեռանա, ճանաչի իր պատասխանատվության իր չափաբաժինը, որը պետք է չափվի քրեական օրենսգրքով եւ դրանով ավելի պաշտպանված լինի այն վայրերում, որտեղ ավելի պաշտպանված են լինում բոլոր կալանավորները: Դա լավագույն ելնք  է մի անձի համար, որը 2,5 տարի իր մեջ կրում է հայատյաց ամբողջ այդ պաշարը:

30 տարի ես զբաղվում եմ պատանդներով, զինգերիներով, անհետ կորածներով: Ցավոք մենք այսօր չենք էլ կարող ասել, թե ինչքան ունենք անհետ կորած, ինչքան ունենք գերի ու պատանդ: Այդ ինչպես է, որ զինադադարը հաստատելուց հետո պատանդառվում է առնվազն 6 մարդ, որոնցից երկուսը 75 եւ 85 տարեկան ամուսնական զույգ: Եթե դա ստորագրվել է, ի՞նչ մեխանիզմներով եք հետեւում յդ զինադադարի պայմանների պահպանմանը եւ ինչպես են գործելու զինադադարը խախտողի հետ: Զգուշացրեք բոլոր արցախցիներին, հակարծ ձեր մեքենաներով չընկնեք ճանապարհ, որովհետեւ վերջին պատանդները հենց ամսի 11-ին են պատանդ ընկել: Նրանցից երկուսը բարեգործական կազմակերպություններից մեկի անդամներ են եւ այն քաղաքացիները, որոնք փորձել են օգնել իրենց մոտ մնացող արցախցիներին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա ընդգծեց, որ արցախյան պատերազմում տեղի է ունեցել առնվազն մի քանի դրվագ, որոնք խոսում են կազմակերպված հանձնվելու մասին. «Ժողովուրդը կամ բանակը չի պարտվել, հանձնվել է քաղաքական ղեկավարությունը: Ադրբեջանը չի հաղթել, ընդունել է այդ հանձնումը:Չմտածեք, որ Շուշինը մերը չէ, Շուշին չի կարող լինել ադրբեջանական: Այն եղել է ու մնում է հայկական, որը ոսոխի ոտքի տակ:

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցիները վերադառնում են Արցախ

Հաջորդ գրառումը

Լեգենդար հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանը ազատ արձակվեց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Լեգենդար հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանը ազատ արձակվեց

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական