ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երկու օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 725 փախստական, նրանց մեծ մասը՝ երեկ:
«Հայաստանի տարածքից, ռուսաստանցի խաղաղապահների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ, կիրակի օրը Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 475 փախստական»,- ասել է Իգոր Կոնոշենկովը:
«Ռուսաստանի խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության համակարգմամբ տեղի է ունենում նաև զոհվածների աճյունների փոխանակում»,- ասել է գեներալ-մայորը: