Իրանագետ Սահակ Շահմուրադյանը իր ՖԲ էջում գրում է, –
ԻՀՊԿ կորպուսի ցամաքային ուժերը հրետակոծել են երկրի հյուսիս-արևմտյան սահմանների մոտ տեղակայված հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների դիրքերը:
Շաբաթ նոյեմբերի 14-ին ԻՀՊԿ ցամաքային ուժերը թիրախավորել են Իրանի հյուսիս-արևմտյան սահմանների մոտ գտնվող հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների դիրքերը ՝ մեծ վանսներ պատճառելով ահաբեկիչներին:Հայտարարության մեջ ասված է. «Ազգային անվտանգությունը և ժողովրդի, հատկապես սահմանամերձ նահանգների խաղաղության և անվտանգության պահպանումն Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի կարմիր գիծն է և մեր ուժերն այդ կապակցությամբ որևէ սահման չեն ճանաչում»:
Հիշեցնենք, որ ուրբաթ նոյեմբերի 13-ին, Իրանի սահմանապահները կանխել էին ահաբեկիչների մուտքն Իրանի տարածք: Բախումների հետևանքով, երեք իրանցի սահմանապահներ զոհվել էին: