Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Էրմենիստան»-ն իրենց ձեռքով են թուրքերը գրել քարտեզների վրա. վերահրատարակվել է «Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլասը»

19/04/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավելի քան 300 քարտեզներից բաղկացած «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»  մեծածավալ ժողովածուն կազմել է ֆրանսահայ քարտեզագետ, աշխարհագրագետ, Ֆրանսիայի «Պատվո լեգենոնի» շքանշանակիր Զատիկ Խանզադյանը։ Ցավոք, այս պատմական անձն իր գործունեությամբ մնացել է ստվերում, այնինչ նա  1920 թվականին հրատարակել է 25 քարտեզից կազմված «Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլաս»-ը, հետագա տարիներին նաև Թուրքիայի, Ալժիրի, Պաղեստինի ատլասները։

Զատիկ Խանզադյանի քարտեզները պահվել են Վենետիկի Մխիթարյան միաբանների մոտ։ Դրանք առաջին անգամ հրատարակվել են 1960 թվականին։ Անվերապահորեն կարող ենք ասել, որ պատմական վկայություններ հանդիսացող այս քարտեզները երկրոդ կյանք են ստացել 85 տարի անց՝ մեր օրերում։

 «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս» աշխատությունը  փայտե փորագիր շքեզ կազմով, ավելի քան ներկայանալի տեսքով, անգնահատելի բովանդակությամբ, բարձրակարգ տպագրությամբ վերահրատակվել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ և անվանի բարերար, «ՌՈՒՑՈԳ ԻՆՎԵՍՏ» հոլդինգի նախագահ Ռուբեն Գրիգորյանի մեկենասությամբ։

Վերահրատարակված աշխատության առաջին օրինակը մեկենաս Ռուբեն Գրիգորյանը խորհրդանշաբար նվիրեց Մխիթարյան միաբանության միաբան Համազասպ Քեշիշյանին:

«Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասը» վերահրատարակվել է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Այսինքն՝ պատմական վկայությունները, պատմական ճշմարտությունը, որը փաստել են օտար աղբյուրները, կարող են վճռորոշ դեր կատարել տեղեկատվական այսօրվա պատերազմում, որ վարում են մեր դեմ մեր հարևանները։ Օտար լեզուներով հրատարակված քարտեզները վառ ապացույցն են, որ հազարամյակներ առաջ Հայաստանը եղել է, հայ ժողովուրդը Հայկական լեռնաշխարհում բնիկ է և կարևորագույն դերակատարում է ունեցել տարածաշրջանում, որտեղ այօրվա ինքնահռչակ պետությունների նշույլն անգամ չի եղել։

Հայաստանի դարավոր գոյությունը ժխտող, պատմությունը խեղաթյուրող, պատմական քարտեզներն ու վկայություններն աղավաղող մեր ոչ բարով հարևանները և նրանց ջրաղացին ջուր լցնող օտարազգիները կարող են Զատիկ Խանզադյանի այս աշխատության շնորհիվ առերեսվել պատմական ճշմարտության հետ։ Նրանք ստիպված կլինել հաշտվել՝ անգամ 1803-1815 թվականներին սուլթանական տպարանում հրատարակված  քարտեզներում մեր Հայրենիքի վրա օսմաներենով գրված է Էրմենիստան։  Է-ն տեղադրված է Արցախի վրա, վերջին ն-ն՝ Փոքր Հայքի Սեբաստիայի վրա։

 «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս» աշխատությունը գիտական նոր ուսումնասիրությունների աղբյուր կարող է դառնալ, տեղեկատվական հզոր զենք՝ մեր ձեռքում, որովհետև մեր հարևանները ձեռք չեն քաշում պատմությունն աղավաղելուց ու տարածքային պահանջներից։ Իհարկե, հենց խոսքը վերաբերում է հնագույն քարտեզներին, նրանք հիսթերիայի մեջ են ընկնում, որովհետև քարտեզներում արձանագրված ճշմարտությունը փոխել չեն կարող։ Այս ժողովածուն, որպես պատմական վկայությունների շտեմարան, կնվիրաբերվի Հայաստանի և արտերկրի կենտրոններին, գրադարաններին, դեսպանատներին, գիտակրթական հաստատություններին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապրիլի 19-ի երեկոյան Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագ կմատուցվի

Հաջորդ գրառումը

Իսրայելի ոստիկանությունը ուժ է կիրառել հայ ուխտավորների նկատմամբ (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
Տեսադարան

«Նախիջեւանի հայկական նյութական և հոգեւոր մշակույթի պատմական ժառանգությունը». Ժայռապատկերներից մինչև բերդեր ու եկեղեցիներ

03/06/2026
Նորություններ

Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

02/06/2026
Տեսադարան

Սփյուռքում՝ Հայաստանի և Հայաստանում՝ Սփյուռքի բաբախող սիրտը. Երվանդ Ազատյան

31/05/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելի ոստիկանությունը ուժ է կիրառել հայ ուխտավորների նկատմամբ (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական