Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞րն է լինելու Վատիկանի արձագանքը, քանի դեռ չկա Հայաստանի պաշտոնական արձագանքը

Հակոբ Ասատրյան
18/04/2025
- 18 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Արդեն անդրադարձել ենք ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Ադրբեջանի դեսպանության հովանավորությամբ անցկացված  «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն եւ արդի ժամանակներ» այսպես կոչված «գիտաժողովին»: Սակայն մեկ շաբաթ է անցել եւ պաշտոնական Վատիկանը որեւէ ձեւով չի արձագանքել կատարվածին, որը իրավամբ առաջացրել է Հայ Առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի պատրիարքության  դժգոհությունը:

Հայտնի է, որ Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս Պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանն արդեն իսկ դիմել է Հռոմի պապին՝ ներկայացնելով իրողությունը: Իսկ երկու օր առաջ հրապարակվեց նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ Գեւորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանի բողոքի նամակը, որում առաջնորդ հայրը  խորը վրդովմունք եւ մտահոգություն է հայտնել գիտաժողովի առնչութեամբ, որտեղ «փորձ է արվել ուղղակի ժխտել Արցախում հայ հոգեւոր եւ պատմական ժառանգության հայկական պատկանելությունը եւ վիրավորել մեր հինավուրց հայ քրիստոնյա ժողովրդի արժանապատվությունը, այն էլ՝ քրիստոնեության համաշխարհային համբավ վայելող ուսումնական մայր կաճառներից մեկում, որը պատկանում է Յիսուսեան Միաբանութեանը»:   Հատկանշական է, որ Սրբազան հայրն իր նամակն ուղարկել է այն միաբանության Մեծավորին, որին ենթակա է  պապական Գրեգորյան համալսարանը, նշելով, որ նման բարձրակարգ ակադեմիական հաստատությունները կարող են դառնալ պատմության կեղծման ամբիոններ, որտեղ զոհերի ձայները լռեցնում են կամ խեղաթյուրում, իսկ հայ ժողովրդի տառապանքը անտեսվում է կամ շահագործվում:

«Իմ ժողովուրդը,- գրել է Առաջնորդ Հայրը,- ենթարկվել է դաժան տեղահանության Արցախից եւ երկու հազարամյա քրիստոնեական ներկայության համակարգված ոչնչացման: Յուրաքանչյուր բառ, որ լռեցնում կամ խեղաթյուրելով շահարկում է այս իրականությունը, մի վիրավորանք է, որ աղաղակում է Աստծոյ առաջ»:

«Այսօր, առավել քան երբեւէ, Միաբանությունը կոչված է լինելու հստակամիտ առաջնորդ, մարգարեական ձայն, այլ ո՛չ թե՝ լուռ հանդիսատես»,- գրել է Արք. Նորատունկեանը Մեծավորին եւ խնդրել հեղինակաւոր այդ միաբանությանը վայել բծախնդրութեամբ եւ հոգեւոր եռանդով հետամուտ լինել՝ այդ եղելության պատճառներն առավել խորությամբ ուսումնասիրելու եւ իր նամակին արձագանքելու համար: Իհարկե, այս օրերին նմանատիպ տասնյակից ավելի նամակներ ուղարկվել են հայկական տարբեր կազմակերպությունների, անհատների, գիտնականների, ակադեմիական կենտրոնների ու հոգեւոր առաջնորդների կողմից, սակայն այդ շարքում հատկանշական է Հռոմի Պապ Ֆրանչեսկոսին ուղարկված մի նամակ՝ հեռավոր Արգենտինայից, ուր նա երկար տարիներ ծառայել է:

Նամակի հեղինակները Հռոմի Պապի վաղեմի ծանոթ՝ Արեն եպիսկոպոս Շահինյանը՝ Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի առաջնորդն է, եւ Արամ Կարագյոզյանը՝ Արգենտինայի հայկական կենտրոնի նախագահը:

Նրանք Հռոմի Պապին են փոխանցել ոչ միայն արգենտինահայ համայնքի, այլեւ  ողջ սփյուռքի ու Հայաստանի Հանրապետության համաքաղաքացիների վիշտն ու հիասթափությունը, Հայրապետական Գրիգորյան համալսարանի կողմից ապրիլի 10-ին կազմակերպված միջոցառման կապակցությամբ:

Նրանք համարում են, որ դա ծանր վիրավորանք է ոչ միայն 1,500,000 հայ սուրբ նահատակների հիշատակին, որոնք կոտորվել են Օսմանյան կայսրության կողմից՝ պաշտպանելու իրենց ինքնությունը եւ իրենց քրիստոնեական համոզմունքը, այլեւ 120,000 քրիստոնյաների նկատմամբ, որոնց Ադրբեջանը 2023 թվականին վտարել է  Լեռնային Ղարաբաղի իրենց նախնիների հնագույն տարածքներից:

Հետեւաբար արգենտինահայերի հարցադրումը էական է, քանի որ Պապը քաջատեղյակ է հայոց պատմությանը, «եղե՞լ է արդյոք որեւէ նոր զարգացում, որն արդարացնում է նման վիրավորանքը»:

Բնականաբար, այն ինչ կատարվել է ապրիլի 10-ին, դժվար թե այդ մասին Պապը իմանար նախապես, քանի որ այդ օրերին հիվանդանոցում էր:  Սակայն այժմ, երբ նա ապաքինվում է եւ արդեն իսկ տեղյակ է կատարվածին նմանատիպ անձնական դիմումների շնորհիվ, պետք է որոշում կայացնի եւ հրապարակի պաշտոնական Վատիկանի կարծիքը, գոնե պետքարտուղարության միջոցով, որի գիտությամբ Արեւելյան եկեղեցիների գերասչության կառավարիչ կարդինալ Կլաուդիո Կուջերոտին, որն ի դեպ հայագետ է, ողջույնի խոսք էր ուղարկվել այդ գիտաժողովին: Խնդիրն այստեղ է, թե ինչո՞ւ է Կուջերոտին ողջունել նման գիտաժողովը:

Սակայն այս պատմության մեջ ցավալին նաեւ պաշտոնական Երեւանի պասիվությունն է: Հայաստանը չի արտահայտել որեւէ պաշտոնական դիրքորոշում: Առնվազն, Հայաստանի արտգործնախարարությունը որեւէ հայտարարություն  չի հրապարակել: Մինչդեռ Վատիկանը ոչ միայն կաթոլիկ աշխարհի կենտրոնն է, այլեւ քաղաք-պետություն, որի հետ Հայաստանը 1992 թվականից հաստատել է դիվանագիտական հարաբերություններ եւ Վատիկանում բացել դեսպանություն:

Իսկ միգուցե Վատիկանը սպասում է նաեւ պաշտոնական Երեւանի հրապարակային կարծիքին: Չգիտեմ: Բայց ցանկացած դատապարտող կարծիք ունի իր հավելյալ ազդեցությունը, որպեսզի ապագայում կանխարգելվեն նման ձեռնարկները:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Պրահա  

Նախորդ գրառումը

Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ կանգառը՝ Հռոմ

Հաջորդ գրառումը

Մեծ իրարանցումների փրփուրի տակ հոսող գետը

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Մեծ իրարանցումների փրփուրի տակ հոսող գետը

Լրահոս

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը

26/06/2026

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական