Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ես ասել եմ, որ հրաժարական չեմ տալու. Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ ինքը հրաժարական չի տալու։

«Ես ասել եմ, որ հրաժարական չեմ տալու։ Ամոթալի պարտություններ և այլն… նորից եմ ասում՝ ով ցանկանում է տեսնել ու լսել՝ տեսնում է, ով չի ցանկանում՝ չի տեսնում։ Հրաժարականն ինստիտուցիոնալ խնդիր է, և շատ կարևոր է, թե ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ։ Բացառությամբ երկու ակումբի՝ մենք քննարկումներ ենք ունենում, և բոլորը հասկանում են զարգացման տեմպերն ու օբյեկտիվ խնդիրները»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա։