Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ի՞նչ տեղի ունեցավ կառավարության շենքից Փաշինյանի ՀՀ ԶՈՒ հրապարակային հրամանից հետո՝ «ՉԿՐԱԿԵԼ, ՉԱՐՁԱԳԱՆՔԵԼ». Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր ամենշաբաթյա խորհրդակցությունում լայն քննարկման է ենթարկել հայ-ադրբեջանական սահմանագծին առկա օպերատիվ իրադրությունը` հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտումների մեջ, այդ թվում` ԱԹՍ-ների թռիչքների առումով:

Պաշտոնական տեղեկություններով, Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը կոնկրետ խնդիրներ է դրել պատասխանատուների վրա` «օպերատիվորեն արձագանքելու ցանկացած սադրանքի»:

Սկսենք այն հանգամանքից, որ Ադրբեջանն ինքն է վերջին 2 շաբաթվա ընթացքում աստիճանաբար լարում իրադրությունն առաջնագծում` աստիճանաբար ընդլայնելով հրադադարի խախտումների աշխարհագրությունը, ընդհուպ կրակահերթեր արձակելով սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

Երկրորդ, Ադրբեջանն առաջնագծում իրականացվող իր` դեռևս սահմանափակ տեղաշարժերն ու ԱԹՍ ակտիվությունը, փորձում է վերագրել հայկական զինուժին:

Այս ամենը տեղի է ունենում, կառավարության շենքից Փաշինյանի` ՀՀ զինուժին ուղղված հրապարակային հրամանից հետո` «ՉԿՐԱԿԵԼ, ՉԱՐՁԱԳԱՆՔԵԼ»:

Իմ տպավորությամբ, Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում` միաժամանակ շոշափում միջազգային տրամադրությունները»: