Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը ողջունել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ԼՂ-ի վերաբերյալ բանաձևի ընդունումը

19/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին։

՛՛Արտահայտելով Արցախի ժողովրդի խորին երախտագիտությունը՝ ողջունում և բարձր ենք գնահատում Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի՝ Դաշնային ժողովի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի կողմից 2025 թվականի մարտի 18-ին №24.4259 նախագծի՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով բանաձևի ընդունումը։

Մեզ համար առանձնակի կարևորություն ունի այն փաստը, որ Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատներն էլ՝ ինչպես Ազգային խորհուրդը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին, այնպես էլ այժմ Կանտոնների խորհուրդը, կողմ քվեարկեցին այս կարևոր նախաձեռնությանը։ Այսպիսի միասնական և սկզբունքային դիրքորոշումը վկայում է միջազգային իրավունքի և մարդասիրական արժեքների նկատմամբ Շվեյցարիայի հանձնառության մասին։

Խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության առանձնացված հարթակ ստեղծելու կոչը։ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի անքակտելի մասն է, ինչը բազմիցս հաստատվել է միջազգային տարբեր կառույցների կողմից, այդ թվում՝ Միջազգային արդարադատության դատարանի և Եվրոպական խորհրդարանի բանաձևերում։

Մենք հույս ենք հայտնում, որ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը անհապաղ կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ Կանտոնների խորհրդի այս պատմական որոշումը կյանքի կոչելու համար։

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխավորմանը, ինչպես նաև կայուն և արդար խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։

Մեկ անգամ ևս խորին շնորհակալություն ենք հայտնում Շվեյցարիայի խորհրդարանին՝ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման, մարդասիրության և Արցախի ժողովրդի ցավին ու կարիքներին ցուցաբերած ուշադրության համար։

2025 թվականի մարտի 18՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է Արա Դեղտրիկյանը

Հաջորդ գրառումը

Իրանի զգուշացումն Ամերիկային. Ագրեսիայի ցանկացած ակտ կունենա ծանր հետևանքներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձեր անարդար որոշումների համար գալու է պատասխան տալու ժամանակը. Միհրան Մախսուդյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Իրանի զգուշացումն Ամերիկային. Ագրեսիայի ցանկացած ակտ կունենա ծանր հետևանքներ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական