Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է վերջ դրվի. «X» աքաունթում գրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

Այս շաբաթ ես խոսեցի Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ. գրել է նա։
Ուոլցը նշել է, որ «միասին կաշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար»։
Նա նաև հավելել է, որ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և որ իրենք կշարունակեն աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղի չի ունեցել:
«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ առաջընթաց են գրանցել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է այժմ վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար»,- գրել է Ուոլցը։
Ուոլցը զանգահարել է Հաջիևին, խոսել խաղաղության ու անվտանգ տարածաշրջան ունենալու մասին այն դեպքում, երբ Ադրբեջանի ՊՆ-ը 3 անգամ հաղորդագրություն է տարածել, թե իբր Հայկական ԶՈՒ-երը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։