Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Երևանում թուրք լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանական ԱՊԱ-ի Ստամբուլի թղթակիցը հայտնել է, որ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում այս արտահայտությունն ընկալվում է որպես ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սպառնալիք։
«Նշեմ նաև, որ մենք ամենաշատը կողմ ենք տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, քանի որ իրականում մենք ենք շրջափակման մեջ։ Տարածաշրջանի ոչ մի այլ երկիր շրջափակման մեջ չէ։ Մենք ունենք չորս սահման, որոնցից երկուսն ամբողջությամբ փակ են։ Միայն այս փաստը հստակ ցույց է տալիս, թե մենք իրականում որքանով ենք շահագրգռված մարզային տրանսպորտային ուղիների բացմամբ»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքով տրանսպորտային կապ ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։