Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞վ է բացատրվում Թուրքական լրատվամիջոցների անտարբերությունը իրենց լրագրողների Հայաստան այցին

Հակոբ Չաքրյան
13/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

     Օրերս Թուրքիայից Հայաստան են ժամանել մի խումբ լրագրողներ: Մատի 12-ի համարներում հայկական լրատվամիջոցներն անդրադարձան այդ հարցին, մասնավորապես նշելով, որ այդ լրագրողները 10 հոգի են, բացառութլամբ Կ. Պոլսո «Ակօս» թերթի թղթակցուհու, մնացածը թուրք են, նրանք եկել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հրավերով` Հայաստանի հաշվին, և շրջայց են կատարել հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետում։

Կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը դրա առնչությամբ ասել է, որ այցի նպատակն է թուրքական հանրությանը ծանոթացնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին ու դիրքորոշումներին: Ծրագրի շրջանակներում թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները  հարցազրույցներ և քննարկումներ են ունեցել ՀՀ վարչապետի, մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև` փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։

Որո՞նք են այն մի շարք պաշտոնյաներն ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչները,  մեր լրատվամիջոցները, ըստ երևույթին տեղեկատվության բացակայության պատճառով չեն նշում: Նրանք չգիտեն նաև, թե ովքե՞ր են Հայաստան ժամանծ այդ լրագրողները, թուրքական ո՞ր թերթն են ներկայացնում: Թվում էր, թե այս հարցերի պատասխանը, թեկուզ մասնակի, կգտնենք թուրքական թերթերում, բայց ապարդյուն: Թերևս Կ. Պոլսո “Ակօս” շաբաթաթերթն է միայն նշել ՀՀ փոխարտգործնախարար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին թուրքական NTV-ին տված հարցազրույցի մասին, իսկ մնացած համանուն լրատվամիջները միաձայն շրջանցել են իրենց թղթակիցների այցը Հայաստան: Թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Հարցազրույցում Ռուբինյանը «armenpress.am-ի» վկայությամբ,իրավացիորեն նշել է. «Չկա որևէ պատճառ, որ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունենան և երկրների սահմանները բաց չլինե»։ Նա միաժամանակ ընդգծել է, որ մինչև այսօր երկու երկրների միջև ամենակարևոր պայմանավորվածությունը եղել է սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելը, որը ձեռք է բերվել 2022 թվականին։

Ինչո՞վ բացատրել թուրքական լրատվամիջոցների անտարբերությունը իրենց լրագրողների Հայաստան այցին: Նախքան հարցին պատասխանելը նշենք, որ այցի մասին չափազանց կցկտուր են նաև “Ակօսի” տեղեկությունները, մանավանդ, որ այցին անմիջականորեն մասնակցել է նրա թղթակցուհին՝ Լ. Քոփթաշը: Ավելին՝ Ռուբինյանի մատնաշած պայմանավորվածությունը դեռ մի կողմ, կողմերի հատուկ  ներկայացուցիչները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման հանդիպումներ վաղուց արդեն չեն ունենում: Կունենան, թե ոչ, դա էլ հայտնի չէ: Բայց ակնհայտ է, որ սահմանի բացման հարցում թուրքական կողմը ամենևին չի շտաբում, ինչը  դրանում վերջինի շահագռգրության բացակայության վկայությունն է:

Ըստ երևույթին թուրքական կողմը վերջապես հասկացել է «Զանգեզուրի» միջանցքի տարաշրջանային նշանակությունը, համոզվելով, որ դրա բացումը իր ուժերիվ վեր է: Արևմուտքին է զիջել նաև Հայաստան-Ադրբեջան հաշտեցման նախաձեռնությունը: Հայաստանին ԱՄՆ-ի և ԵՎրոպական միության աջակցությունը նրան զրկել է հայկական կողմի վրա ճնշում գործելու հնարավորությունից: Թերևս դա է պատճառը, որ նախագահ էրդողանն այլևս չի խոսում ոչ  «Զանգեզուրի» միջանցքից, ոչ էլ Հայաստան-Ադրբեջան հաշտեցումից:

 Ի՞նչն է նրան կաշկանդում, այն , որ Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամական մոտեցումը, ի սկզբանե խոչընդոտ է հանդիսացել Արևմուտքի հարավկովկասյան քաղաքականությունը, սահմանափակելով Հարավային Կովկասում Ռուսաստաի դեմ պայքարելու նրա հնարավորությունները:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

30-օրյա զինադադարի առաջարկը Ռուսաստանին ոչինչ չի տալիս եւ Ուկրաինայի համար միայն ուժերը վերախմբավորելու հնարավորություն է. Ուշակով

Հաջորդ գրառումը

Եթե չլիներ 37 թիվը, Չարենցը ավելի երկար կապրե՞ր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025
Միջազգային

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025
Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025
Հաջորդ գրառումը

Եթե չլիներ 37 թիվը, Չարենցը ավելի երկար կապրե՞ր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական