Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայրենի լեզվի օրն էր…

Գեղամ Մկրտչյան
28/02/2025
- 28 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի կողմից այն սահմանվել եւ նշվում է 2000 թվականից (Հայաստանում՝ 2005-ից)՝ որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածությանն  աջակցման օր: Օրվան ընդառաջ՝ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված ցուցահանդես: Ցուցադրվել են ըստ նախարարության հանձնարարականի հանրապետության  դպրոցականների ներկայացրած աշխատանքները: Հիրավի գնահատելի միջոցառում՝ ուղղված մեր հասարակության լիիրավ մաս կազմող ազգային փոքրամասնությունների ավանդույթների, մշակութային, լեզվական, կրոնական, կենցաղային առանձնահատկությունների ճանաչմանն ու դրանց զարգացմանն աջակցությանը:

Օրը առիթ էր կարեւորելու, նաեւ, Հայաստանում պետական ու պաշտոնական մեր մայրենի լեզուն, անդրադառնալու նրա գործածության ու երկրում վարվող լեզվական քաղաքականության ներկա վիճակին, նաեւ առկա խնդիրներին: Ինչը համենայն դեպս չտեսանք, որ արվեր պետական իշխանության մակարդակով:

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը նշված առումներով:

Լեզվական քաղաքականության՝ երկրի ընդհանուր պետական քաղաքականության մի կարեւոր մասի հիմնադրույթները սահմանված են մեր Հիմնական օրենքով: ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի 2-րդ կետում ասված է. «Հայոց լեզուն եւ մշակութային ժառանգությունը պետական հոգածության եւ պաշտպանության ներքո են»: Հայերենի պետական կարգավիճակը սահմանված է նույնի 20-րդ հոդվածով: «Լեզվի մասին» ՀՀ ուղենշային օրենքն ընդունվել է 1993 թվականին եւ հետագա որոշ փոփոխություններով ու լրացումներով գործում է առ այսօր: Կան նաեւ մի քանի հարակից օրենքներ: Իրավական ապահովման առումով կարծես թե խնդիրներ չկան: Խնդիրն այն է, թե օրենքներով եւ այլ փաստաթղթերով սահմանված քաղաքականությունն ի՞նչ չափով է իրագործվում:

Նկատի ունենալով մեր նաեւ լեզվագործածության ներկա վիճակը, նշենք այս հարցում մի էական բաց: Խոսքը գրական հայերենի՝ որպես ՀՀ պաշտոնական լեզվի նորմավորման, կանոնակարգման մասին է: Խորհրդային տարիներին այն իրականացվում էր գործող Տերմինաբանական կոմիտեի միջոցով, որը մեծ  ծավալի կշռադատված, բազմակողմ մասնագիտական աշխատանք էր կատարում, գրավոր ու բանավոր խոսքում գործածվող լեզվական տարբեր ձեւերի, սխալների ու  զուգաձեւությունների վերաբերյալ պարտադիր ուժ ունեցող ուղղորդիչ որոշումներ կայացնում: Պարտադիր, որովհետեւ կոմիտեն նաեւ գործում էր հանրապետության կառավարությանն առընթեր, նրա նախագահն էլ ի պաշտոնե կառավարության ղեկավարի՝ գործին քաջատեղյակ մի տեղակալն էր: Այդքան կարեւորվում էր լեզվի խնդիրը: Ցավալիորեն հենց անկախացած Հայաստանում կոմիտեն վերացվեց, ստեղծված Լեզվի տեսչության կարգավիճակն իջեցվեց՝ այն դարձավ կրթության նախարարության ստորաբաժանում: Եվ եթե նախորդ կառույցի համապատասխան գործառույթը շարունակելու համար սկզբում գոնե ստեղծվեց Հայերենի բարձրագույն խորհուրդը, այն եւս կարճ կյանք ունեցավ, որովհետեւ շուտով վերացվեց: 2018 թվականի ապրիլից էլ լեզվի տեսչության փոխարեն սկսեց գործել Լեզվի կոմիտեն:

Լեզվական այս մարմինն էլ, որի ներգործության հնարավորություններն էլ անհամեմատ պակաս են, գործում է այն կառավարության նախարարության համակարգում, որը որոշելով Հայաստանը դարձնել «բարձրտեխնոլոգիական արդյունաբերության երկիր», սկսել է խորթ աչքով նայել հայագիտությանը: Եվ, օրինակ, հանրակրթության նոր չափորոշիչով հայոց լեզուն մեր դպրոցի համար դարձվել է ընդամենը լեզվական հաղորդակցության եւ գիտելիքներ ձեռք բերելու միջոց: Կամ, ասենք, երբ 2019 թվականին Ռումինիայում հատուկ ընդունված օրենքով հոկտեմբերի 12-ն այդ երկրում հայտարարվել է հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր, այդ նույն ժամանակ Հայաստանում ասպարեզ բերված օրինագծով մեր բուհերում ոչ պարտադիր է դարձվել Հայոց պատմության, Հայոց լեզվի եւ գրականության գոնե երկու տարվա ուսուցումը, ապա կարծեմ նաեւ հայոց լեզվի ընդունելության քննությունը: Եվ մեր ապագա մտավորականը, մասնագետը պիտի բուհում օտար լեզուներ անցնի, օտար լեզուներով կրթական ծրագրեր կամ առանձին դասընթացներ անցնի, բայց իր մայրենի լեզվի գոնե տանելի գրագիտություն  ու մասնագիտական եզրաբանություն՝ ոչ:

Միչդեռ այո, Հարվարդի, Քեմբրիջի համալսարաններում, Սորբոնի համալսարանում գուցե կարող են եւ չանցնել իրենց անգլերենը կամ ֆրանսերենը (թեեւ հավանական չի թվում ու իրականում հակառակը, աշխարհո՛ւմ են տարածում), ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի պատմությունը, նրանք գուցե խնդիր չունեն, իսկ մենք ունենք… Վկա՝ նաեւ մեզանում այսօր տիրող խայտառակ լեզվավիճակը: Ասենք նաեւ՝ մեր հասարակության անհոգ, տեղ-տեղ արհամարհոտ դարձած վերաբերմունքն այդ վիճակին, հայերեն լեզվամտածողությանը խորթ եւ մեր լեզվի տրամաբանորեն կուռ կառուցված համակարգը խարխլող օտարամույծ բառային ու շարահյուսական միավորների վտանգավոր, անքննադատ տարածվածությունը  բանավոր ու գրավոր, այդ թվում մասամբ նաեւ պաշտոնական խոսքում:

Մեր մայրենի լեզուն մեր մշակույթի, մեր ինքնության հիմնաքարն է, իր արժանիքներով՝ հպարտության, պաշտամունքի, նաեւ գուրգուրանքի արժանի: Նրա ոչ պատշաճ կարեւորման մի ցավալի դրվագ վերջին տարիներից մնացել է հիշողությանս մեջ: Մի կարճ ժամանակ մշակույթի նախարարի պարտականությունները կատարած Նազենի Ղարիբյանը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի այն ժամանակվա, եթե ճիշտ եմ հիշում, միաժամանակ գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին ազատել էր միայն տնօրենի պաշտոնից՝ պետական լեզվի իմացության օրենքով պարտադիր պահանջին չհամապատասխանելու համար: Ինչ վատ բաներ ասես չորս կողմից ասացին Ղարիբյանին՝ կարեւորելով իրոք անվանի արվեստագետի անձը, շատերի պատկերացմամբ՝ նրա իրավունքը: Իսկ նաեւ օրենքի պահանջով մեր պետական լեզվի իրավունքը պաշտպանելը հարգող կարծես թե չեղավ…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փոփոխություն ռուս-ամերիկյան հարաբերություններում: Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար

Հաջորդ գրառումը

Ո՞րն էր Սերգեյ Լավրովի Թեհրան այցելելու հիմնական նպատակը

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Ո՞րն էր Սերգեյ Լավրովի Թեհրան այցելելու հիմնական նպատակը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական