Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փոփոխություն ռուս-ամերիկյան հարաբերություններում: Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար

28/02/2025
- 28 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
51
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեք տարիների լռությունից հետո, օրեր առաջ Մ. Նահանգները եւ Ռուսաստանը առաջին անգամ փոխադարձ շփումներ հաստատեցին ամենաբարձր մակարդակով: Այս երկար սպասված մերձեցմանը ամենայն ուշադրությամբ հետեւեցին աշխարհի պետությունները, որոնք ազդվել էին ռուս-ուկրաինական դաժան պատերազմից:

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը այս հարցում բազմաշերտ է եւ պահանջում է տարբեր անկյուններից դիտարկել այն: Ներքին հարթակում նա դեմ է երկարաձգելու պատերազմը եւ միլիարդներ տրամադրելու Ուկրաինային: Արտաքին քաղաքականության հարթակում նրա վարչակազմի գլխավոր նպատակը Չինաստանին մեկուսացնելն է Ռուսաստանից կամ առնվազն Ռուսաստանին չեզոք դարձնելը: Սակայն այս մտադրությանը խոչընդոտող հանգամանքը Ամերիկայի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն են, որոնք էլ մղել են Ռուսաստանին ավելի մերձենալ Չինաստանի հետ ապրանքաշրջանառության, տեխնոլոգիաների ձեռքբերման եւ այլ բնագավառներում:

Թրամփը երկկողմ հանդիպման համար առաջարկեց Սաուդյան Արաբիան, գերադասելով այն այլընտրանքային մյուս պետություններից, ինչպիսիք` Հնդկաստանը, Հունգարիան, Թուրքիան եւ Արաբական Միացյալ Էմիրություններն են, որոնք լավ հարաբերություններ ունեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ամերիկայի հետ: Նման ընտրությունը ցույց է տալիս Չինաստանին հակադարձելու Մ. Նահանգների լուրջ մտադրությունը, քանի որ Սաուդյան Արաբիան սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ եւ կարող է նշանակալի ազդեցություն բանեցնել նրա վրա: Ավելին, հակառակ Մ. Նահանգների ռազմավարական դաշնակիցը եւ Իրանի գլխավոր թշնամին լինելուն, Սաուդյան Արաբիան վերջերս դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իրանի հետ Չինաստանի միջնորդությամբ, որի ազդեցությունը գլոբալ հարցերում ընդհանրապես եւ Միջին Արեւելքում մասնավորապես մեծապես աճել է: Միջին Արեւելքում, Ասիայում եւ Եվրասիայում Չինաստանի ազդեցության այս աճը մարտահրավեր է Մոսկվայի համար: Մինչ նրանց շահերը համընկնում են ընդդիմանալու Վաշինգտոնի հակառուսական եւ հակաչինական դիրքորոշումներին, դժվար է հավատալ, որ Ռուսաստանը չի տեսնում Չինաստանին` որպես իր գլխավոր մրցակիցը Աֆրիկայում եւ մասնավորապես` Միջին Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում, որոնք կենսական նշանակության շրջաններ են Ռուսաստանի համար: Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու գործում Մ. Նահանգները հավանաբար կարիք կունենա ապավինելու Ռուսաստանի օժանդակությանը:

Մ. Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը տեւեց մոտ մեկուկես ժամ, ընդգրկելով տարբեր թեմաներ, որոնց թվում՝ առեւտրային գործընկերության ծավալումը երկու երկրների միջեւ: Վերջինիս գործադրման համար Վաշինգտոնը պետք է վերացնի Բայդենի վարչակազմի կողմից սահմանված պատժամիջոցները: Իրականում, Թրամփը ամերիկացի միակ ղեկավարն է, որ նշանակալի ազդեցություն ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի վրա: Մինչ նրա ազդեցությունը Կիեւի վրա ակնհայտ է, Մոսկվայի վրա նրա լծակները մոտ 25,000 պատժամիջոցներն են, որոնք նա կարող է օգտագործել որպես «գործիք» Ուկրաինայի հետ հնարավոր խաղաղության հասնելու իր սակարկումներում:

Հասկանալի է, որ պատժամիջոցներից ոչ բոլորն են հանվելու, բայց որոշակի քանակ անպայման կվերացվի «գործարքի» արդյունքում: Համեմատության համար նշենք, որ Իրանի պատժամիջոցները 1979-ի հեղափոխությունից ի վեր հասնում են մոտ ութ հազարի:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Միջին Արեւելքում հակամարտության կարգավորման եւ Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ հարցեր: Սա նշանակում է, որ այս կարեւոր թեմաների շուրջ երկկողմ հետաքրքրություն գոյություն ունի:

Ավելին, Ռուսաստանի նախագահը Թրամփին հրավիրել է Մոսկվա եւ պատրաստակամություն հայտնել հյուրընկալելու ամերիկացի պաշտոնական անձնավորություններին` քննարկելու փոխադարձ շահագրգռություն ներկայացնող հարցեր, ներառյալ Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրը: Պուտինն ու Թրամփը համաձայնել են շարունակել անձնական շփումները, երես առ երես հանդիպումները: Այնպես որ, չի կարելի բացառել, որ Ռիադից հետո հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Նման ենթադրության համար հիմքեր կան: 90 րոպեանոց հեռախոսազրույցի ավարտին Թրամփն իր «Truth Social» հաշվետվության էջում գրել է, որ իրենք անդրադարձել են իրենց պետությունների միասնական պատմությանը եւ Երկրորդ աշխարհամարտի օրերին հաջող համագործակցությանը, նաեւ մեծ թվով կորուստների թեմաներին: Այնպես որ, հնարավոր է, որ Թրամփը Մոսկվա այցելի մայիսի 9-ին` մասնակցելու նացիստական Գերմանիայի դեմ մղված պատերազմում դաշնակիցների հաղթանակի 80-ամյակին: Վերջին անգամ նախագահ Բուշն էր 2005-ին այցելել Մոսկվա` մասնակցելու այլ երկրների ղեկավարների հետ Հաղթանակի տոնախմբությանը:

Համընդհանուր համոզմունք գոյություն ունի, որ բնականոն հարաբերությունները Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ կարող են խթանել համատեղ գործողություններն ու պայմանավորվածությունները ամենատարբեր ոլորտներում` նպաստելով գլոբալ խնդիրների սահուն կարգավորմանը: Թվում է, թե նախագահ Թրամփն էլ է նույն կարծիքին:

Ռուս-ամերիկյան հարաբերություններում փոփոխությունը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար: Վարչապետ Փաշինյանի կառավարությունը փորձում է հավատարմություն ցուցաբերել Արեւմուտքին, բայց պարզվում է, որ Արեւմուտքը ինքն է թեքվում դեպի Մոսկվա:

Իր Եվրոպա այցելության ընթացքում Մ. Նահանգների պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը հատկանշական նշումներ կատարեց Եվրոպայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Չինաստանի նկատմամբ նախագահ Թրամփի քաղաքականության տեսլականի մասին: Նա մասնավորապես ասաց, որ Ուկրաինայի վերադարձը դեպի նրա նախա-2014-ի սահմանները «անռեալիստական է» խաղաղությունը հաստատելու համար: Նա նաեւ հստակեցրեց, որ Թրամփը չի պաշտպանում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Որպես տարբերակ Հեգսեթը առաջարկեց Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շարքում ընդգրկել եվրոպացի եւ ոչ եվրոպացի զորամիավորումների տեղակայումը այդ տարածաշրջանում: Նա ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցներից պահանջեց առաջնային պատասխանատվություն ստանձնել իրենց երկրների ինքնապաշտպանությունը ապահովելու գործում եւ ավելացրեց, որ ամերիկյան զորքերի ներկայության նվազեցումը Եվրոպայում հավանական է դառնա Ռուսաստանի հետ բանակցությունների օրակարգի հարցերից մեկը: Նա կտրականապես ժխտեց այն ենթադրությունները, թե իբր Ամերիկան դավաճանում է Ուկրաինային, նախաձեռնելով վերջինիս ապագային վերաբերող բանակցություններ առանց Կիեւի մասնակցության:

Եվ ամենակարեւորը, նա հայտարարեց, որ փոփոխություն է տեղի ունենում Ամերիկայի անվտանգության առաջնահերթությունների բնագավառում: Այժմ, Եվրոպայի պաշտպանության փոխարեն շեշտը առավելապես դրվում է Մ. Նահանգների անվտանգությունը ապահովելու վրա, հաշվի առնելով Չինաստանի մարտահրավերը` նետված Ամերիկային: Սա նշանակում է, որ Վաշինգտոնը եւ ընդհանրապես Արեւմուտքը կարող է այլեւս շահագրգռված չլինել որդեգրելու հակառուսական դիրքորոշում կամ փոփոխություններ կատարել Ռուսաստանի հարեւան երկրների նկատմամբ արտաքին քաղաքականության մեջ: Հնարավոր է, որ Ռուսաստանն ու Ամերիկան միավորեն իրենց քաղաքականությունները եւ առաջնահերթությունները տարբեր տարածաշրջանների (ներառյալ Հարավային Կովկասի) նկատմամբ: Իսկ նման մոտեցումը իր հերթին նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը նվազելու է, եւ այդ դեպքում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից ընդամենը մի քանի ժամ առաջ Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը եվրոինտեգրման մասին կարելի է համարել ժամանակի առումով անպատեհ:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արման Պեշտմալջյան. «Երաժշտական մտածողությունս ձեւավորվել է բազմազանությամբ»

Հաջորդ գրառումը

Մայրենի լեզվի օրն էր…

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Մայրենի լեզվի օրն էր...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական