Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով. խոսնակ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով. հայտնել է ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

 «Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին»,-գրել է նա։

Նշենք, որ այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին, Երևանի տրանսպորտը կաթվածահար վիճակում է հատնվել։ Ավտոբուսների վարորդները հրաժարվել են շարունակել երթևեկությունը, իսկ ուղևորները ճանապարհը շարունակել են ոտքով։