ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինան չի կարող վերադարձնել իր բոլոր կորցրած տարածքները. հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի վերադարձը 2014 թվականից առաջ իր սահմաններին անիրատեսական է»,- ասել է նա։
Հեգսեթը նաև նշել է, որ Վաշինգտոնը Ուկրաինայի միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին Ռուսաստանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորման տեսակետից իրատեսական չի համարում:
ԱՄՆ-ը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը հասել է «կրիտիկական փուլի», ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ Հեգսեթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Ուկրաինայի հարցով շուտով համաձայնագիր ձեռք կբերվի։