Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսկ սույն պարոնը կարո՞ղ է հանկարծ հիշի, թե ովքեր են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում

12/02/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հանուն Արցախի Միավորում»-ը, որի կազմում կան արցախյան ու հայաստանյան տասնյակ կազմակերպություններ, խստիվ դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ փետրվարի 11-ի տխրահռչակ հայտարարությունը, որով նա մեղադրեց արցախցիներին՝ չմնալու և չկռվելու մեջ. ասված է Միավորման հայտարարության մեջ:

«Սա ՀՀ իշխանությունների հերթական ատելության խոսքն է՝ ուղղված Արցախի ժողովրդին՝ քողարկելու համար իրենց մեծագույն մեղքերն ու սխալներն Արցախի անկման հարցում: Իսկ սույն պարոնը կարո՞ղ է հանկարծ հիշի, թե ովքեր են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, թե ովքեր էին իրենց գործողություններով նպաստում հյուծող շրջափակման խորացմանը, ովքեր են ամբողջապես հրաժարվել Արցախի նկատմամբ անվտանգային, իրավական ու քաղաքական պարտավորությունների կատարումից, ովքեր են բացարձակապես միայնակ թողել Արցախի մաքառող ժողովրդին՝ բազմակի անգամ ուժեղ թշնամուն դեմ հանդիման:

Իսկ կարո՞ղ է սույն անձնավորությունը բացատրել, թե որն է իր դրդապատճառը նման վտանգավոր ու զազրելի հայտարարություններ անելիս․ ակնհայտ պատասխանատվությունից ու մեղավորությունից խուսափե՞լը, Արցախի հանդեպ արհեստական ատելության չափաբաժինը մեծացնե՞լը,  հայ ժողովրդի պառակտումն էլ ավելի խորացնե՞լը, թե՞ մեկ այլ վերերկրային ու բարի նպատակ, որը հասու չէ տառապյալ ու մոլորյալ մահկանացուներիս…

Ի դեպ, եթե Արցախի ժողովուրդը չմարտնչեր նույնիսկ նման լքված ու հյուծված վիճակում, ապա 24 ժամում չէր պատճառի ադրբեջանական կողմին մի քանի անգամ ավելի շատ զոհ, քան արցախյան կողմն էր ունեցել (ավելի քան 200): Ավելի՞ն էիք փափագում…

Պատմությունը հիշում է պայքարողներին, բայց էլ ավելի երկար է հիշում նրանց, ովքեր դիտավորյալ ձախողում են իրենց ստանձնած պարտավորությունները՝ հանգեցնելով պատմական ողբերգությունների»,- նշված է հայտարարության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թող Գազայի բնակիչները հանրաքվե անեն և միանան Թուրքիային՝ որպես ինքնավար շրջան. Դավութօղլու

Հաջորդ գրառումը

Ինչքան էլ ասեն՝ վայ, պարգևավճար, այդ ամեն ինչը պետական բյուջեի չնչին տոկոսն է. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Ինչքան էլ ասեն՝ վայ, պարգևավճար, այդ ամեն ինչը պետական բյուջեի չնչին տոկոսն է. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական