Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չի բացառվում, որ գործադուլը ուղղորդված է և դրա կուլիսներում կանգնած են նախկին օլիգարխիկ շահառուները. Արման Բաբաջանյան

09/02/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված ճգնաժամը վաղուց դուրս է եկել զուտ աշխատավարձային բողոքի շրջանակից և վերածվել է պետության կառավարման արդյունավետության, ազգային անվտանգության և տնտեսական ինքնիշխանության քննության. գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նրա գրառումը՝ ստորև.

Չի բացառվում, որ գործադուլը ուղղորդված է և դրա կուլիսներում կանգնած են նախկին օլիգարխիկ շահառուները՝ իրենց քաղաքական ու տնտեսական խաղերով։ Եթե նախկին համակարգի դերակատարները այսօր էլ ունեն լծակներ մանիպուլացնելու հարյուրավոր աշխատողների և ուղղորդելու գործընթացները, ապա հարց է առաջանում՝ ինչու՞ պետությունը դա չի կանխել։

Ավելին, եթե նախկին իշխանությունների հետ փոխկապակցված գործիչները փորձում են ապակայունացնել Սյունիքի ռազմավարական կարևորության ձեռնարկությունը, ապա պետության գործառույթներն ով պետք է իրականացնի, եթե ոչ հենց կառավարությունը, որը պարտավոր է ապահովել տնտեսական անվտանգությունն ու կանխարգելել նման զարգացումները։

Կառավարումը չի կարող լինել պասիվ դիտորդի կարգավիճակում, երբ երկրի թիվ մեկ հարկատուն կանգնած է և դրա հետևանքով ոչ միայն բյուջեն, այլև պետության տնտեսական համակարգն է վնաս կրում։ Ե՞րբ է պետությունն աշխատելու կանխարգելող ռեժիմով, ոչ թե հետևանքների արձանագրման։

Այսօր արդեն պարզ է, որ կոմբինատի շուրջ տեղի ունեցող գործընթացները չեն կարող դիտարկվել միայն որպես տեղային սոցիալական բողոք․ այստեղ առկա են ավելի խորքային, համակարգային խնդիրներ, որոնք ներառում են քաղաքական մանիպուլյացիա, արտաքին և ներքին տնտեսական շահերի բախում, ինչպես նաև պետական կառավարման դիվանագիտության և օպերատիվության բացակայություն։

Պետությունը չի կարող թույլ տալ, որ տնտեսական ռազմավարական օբյեկտները դառնան նախկին կամ ներկա խմբերի շահերի բախման գոտի։ Ազգային տնտեսության հենասյուների կայունությունը պետք է երաշխավորվի ոչ թե ոստիկաններով, այլ քաղաքական կառավարման հստակությունով, տնտեսական անվտանգության մեխանիզմներով և օպերատիվ կանխարգելմամբ։

Ժամանակն է, որ պետությունը դուրս գա դիտորդի կարգավիճակից, բացահայտի և չեզոքացնի բոլոր այն ուժերին, որոնք իրենց տնտեսական ու քաղաքական շահերի համար վտանգում են երկրի տնտեսական կայունությունը։ Ոչ թե արձագանքել, այլ կանխել՝ սա է իրական պետական կառավարումը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եգիպտոսը դատապարտում է Նեթանյահուի՝ Սաուդյան Արաբիայում Պաղեստին պետություն ստեղծելու մասին կոչը

Հաջորդ գրառումը

Արաբական աշխարհը վրդովված է. Կահիրեում կկայանա Արաբական պետությունների լիգայի  արտակարգ գագաթնաժողով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
Հաջորդ գրառումը

Արաբական աշխարհը վրդովված է. Կահիրեում կկայանա Արաբական պետությունների լիգայի  արտակարգ գագաթնաժողով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական