Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թե Նիկոլը որտեղ է բռնացրել ԱՄՆ փոխնախագահին ու սեփական հեռախոսով, այն էլ՝ ուղղահայաց դիրքով սելֆի արել հետը, Աստված է իմանում. Ռոբերտ Մարկարյան

Ամերիկաբնակ քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու օր առաջ պաշտոնապես հանդիպել էր Իսրայելի վարչապետին, իսկ այսօր իբր ՀՀ վարչապետին:

Պատերազմում պարտությամբ ու կրկին նիկոլ ընտրելով ինքնիշխան դարձած Հայաստանի ողբերգությունը հայտնի է երկու հանդիպումների պատկերների համեմատումից:

Իհարկե, եթե իհարկե հանդիպումը եղել է պաշտոնական, քանի որ դատելով Քամելա Հարիսի օրոք նույն գրասենյակից առկա պատկերներից՝ դժվար թե այդ անխնամ գրասեղանն ու թիկունքում կանգնեցված ծուռ դրոշներն ԱՄՆ փոխնախագահի գրասենյակինը լինեն:

Հիմա թե նիկոլը որտեղ է բռնացրել ԱՄՆ փոխնախագահին ու սեփական հեռախոսով, այն էլ ուղղահայաց դիրքով սելֆի արել հետը,Աստված է իմանում»:

Robert Markarian