Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին

Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին:

«Շնորհավորում եմ Բարտ դե Վեվերին Բելգիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մեր բոլոր բելգիացի գործընկերներին՝ կոալիցիոն բանակցությունների հաջող ավարտի համար:

Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում»,- գրել է Փաշինյանը: