Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անարգել ճանապարհ

Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մի խնդիր՝ պետք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան անարգել ճանապարհորդություն։ Ադրբեջանից Ադրբեջան պետք է լինի հարմարավետ և ազատ ճանապարհ՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների. ասել է Ալիևը տրանսպորտի հարցերին նվիրված հանդիպմանը։

Նա հերթական զրպարտանքն ու կեղծիքն է հայտարարել՝ իբր  1920 թվականի նոյեմբերին «խորհրդային կառավարությունն Ադրբեջանից խլել է  Արևմտյան Զանգեզուրը և հանցագործություն կատարել ադրբեջանական ժողովրդի դեմ։  «Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը։ Նորից եմ ասում՝ մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անարգել ճանապարհ»,- ասել է Ադրբեջանի օկուպանտ ղեկավարը։