Հունիսի 20-23-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի կունենա աշխարհում գրանցված բոլոր հայ առեւտրաարդյունաբերական պալատների 3-րդ համաժողովը: Մասնակից երկրներն են Հայաստանը, Արցախը, Ավստրալիան, Բելգիան, Կանադան, Իրանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, Լիբանանը, Արգենտինան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իտալիան եւ Իսպանիան: