Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆելինիի թիկնոցը

23/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1987 թվականին Թբիլիսի ժամանած հանրապետությունների պատվիրակություններից ամեն մեկը յուրովի էր նախապատրաստվում կինոփառատոնի բացմանը: Մեր պատվիրակությունը, ասենք ոչ միայն մեր, սպասում էինք բանտից նոր ազատված Սերգեյ Փարաջանովին: Կինոփառատոնի բացումից մի քանի ժամ առաջ լուր է տարածվում, որ Փարաջանովը ներկա չի գտնվելու, որովհետև հրավիրված չէ:

Վիկտոր Բալայանը և Ֆրունզե Դովլաթյանը հայկական պատվիրակության նախագահությանը հատկացված երկու հրավիրատոմսից մեկը հանձնելով ինձ`ասում են հասցրու Փարաջանովին:

Հրավերի համար նա շնորհակալ էր, բայց հրաժարվեց մասնակցել: Նույնիսկ կրկնեցի Վիկտոր Բալայանի խնդրանքը, որ այս տոմսատեղը բեմում է, ոչ թե սովորական հանդիսականների շարքում: Ասաց, որ փառատոնի տեր ու տիրականը իր վրացի բարեկամներն են, նրանք պիտի հրավիրեն, նույնիսկ շեշտեց փառատոնի գլխավոր տնօրենի ազգանունը` Ձիձիգուրի:

Հետագայում ինչպես խոստովանեց ԽՍՀՄ պետկինոյի նախագահը, եթե Փարաջանովը մասնակցեր, ապա նրա շուրջ ծավալված իրարանցումը կլիներ այնպիսին, որ կինոփառատոնը կկոչվեր ոչ թե Թբիլիսյան, այլ` Փարաջանովյան…

Սերգեյ Փարաջանովին վերջապես հանդիպում ենք Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենին» երկսերիանոց ֆիլմի մրցութային էկրանին ցուցադրման ժամանակ:

Փարաջանովը հայկական պատվիրակությանը և փառատոնի մի խումբ մասնակիցների հրավիրեց իր տուն` Ֆրունզե Դովլաթյանի 60 ամյակը նշելու:

Ընդունելությունը սկսվում էր Կոտե Մեսխի փողոցից… Նատյուրմորտե ձևավորված առատ սեղաններ` բակում, բացօթյա պատշգամբում. նեղլիկ սենյակում… Առանց չափազանցության, պետք է ասել, որ կինոփառատոնի և՛ հրավիրված, և՛ առանց հրավերի ներկա գտնվող բազմաթիվ կինոգործիչներ ու լրագրողներ էին լցվել այնտեղ (ԽՍՀՄ-ի տարբեր ծայրերից, արտասահմանյան երկրներից)…

Կինոփառատոնը պաշտոնական վայրից մի տեսակ տեղափոխվել էր Փարաջանովի տուն: Անկեղծ ասած` այդ փառահեղ «իրարանցումը», որ Բաբելոնյան աշտարակաշինության էր նմանվում, նկարագրելը գրեթե անհնար է: Բաժակաճառեր, գովեստի խոսքեր արտասահմանցիներից շատերն առանց թարգմանիչների էին… Եվ հանկարծ Փարաջանովը դիմում է Ֆրունզե Դովլաթյանին, բարձր գնահատում նրա ստեղծած ֆիլմերը և սենյակի մի անկյունի սնդուկից հանում է մի հրաշալի թիկնոց:

– Այս թիկնոցը ես կարել եմ բանտում` Ֆելինիի համար,- ասում է նա:- Հույս ունեմ, որ օրերից մի օր նվերը հանձնել: Թիկնոցի՝ առաջինը կրելու պատիվը տալիս եմ Ֆրունզե Դովլաթյանին, շնորհավոր ծնունդդ,- և մոտենում է Դովլաթյանին, իր ձեռքերով հագցնում թիկնոցն ու համբուրում…

Այդ օրվանից անցել են տասնամյակներ:

Մինչև հիմա էլ ինձ թվում է, թե Ֆրունզե Դովլաթյանը ոչ մի կինոփառատոնում դրանից մեծ պարգևի չի արժանացել…

«Կինո», «Ֆիլմ» պարբերականների խմբագիր Ռոբերտ Մաթոսյան

Լուսանկարում ՝ Սերգեյ Փարաջանով, Ռուբեն Գևորգյանց, Ալբերտ Մկրտչյան, Ֆրունզե Դովլաթյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ. մինչ այս պահը հայկական կողմը պատասխան չունի

Հաջորդ գրառումը

Տավուշում 32 դպրոցների շենքեր հրատապ նորոգման կարիք ունեն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սպահանում իրանական ոստիկանությունը իսրայելական ԱԹՍ-ների ու պայթուցիկների արտադրամաս է հայտնաբերել

17/06/2025
Նորություններ

Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին

17/06/2025
Նորություններ

Արդեն որերորդ անգամ է՝ ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով. Սրբուհի Գալյանը՝ լրագրողներին

17/06/2025
Նորություններ

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025
Հաջորդ գրառումը

Տավուշում 32 դպրոցների շենքեր հրատապ նորոգման կարիք ունեն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սպահանում իրանական ոստիկանությունը իսրայելական ԱԹՍ-ների ու պայթուցիկների արտադրամաս է հայտնաբերել

17/06/2025

Իրանի իրավապահ մարմինները Սպահանի նահանգում հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերի արտադրամաս. ԱԹՍ-ներն օգտագործվել են իրանական թիրախներին Իսրայելի հարվածների համար: Այս...

ԿարդալDetails

Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին

17/06/2025

Արդեն որերորդ անգամ է՝ ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով. Սրբուհի Գալյանը՝ լրագրողներին

17/06/2025

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025

Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական