Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՄՆ-ը Հայաստանին հրապուրեց փաստաթղթով. Երեւանը վերջնականապես փոխո՞ւմ է արտաքին կողմնորոշումը». ԵԱԴեյլի 

Գեղամ Մկրտչյան
17/01/2025
- 17 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ռուսական մամուլ

Աշխարհաքաղաքական եւ մեր երկրի համար դրանից բխող արտաքին-քաղաքական բարդ իրավիճակում ԱՄՆ-Հայաստան ռազմավարական փաստաթղթի հանկարծահաս թվացող ստորագրումը նաեւ լուրջ հարցականներ ու մտահոգություններ է առաջացնում: Ստորագրման եւ հաջորդ օրերին մասնավորապես Ռուսաստանում տարբեր գունավորումներով դրանց ակտիվ անդրադարձած ԶԼՄ-ների թվում է «Եվրասիա դեյլի» («ԵԱԴեյլի») լրատվական գործակալությունը:

Հունվարի 15-ի առավոտյան հրապարակված մռայլ վերնագրով (չկրկնենք) հոդվածում գործակալությունն իր կայքում անդրադարձել է հայ քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանի արձագանքին, որն այս ակտը համարել է «մի ամբողջ երկրի աշխարհաքաղաքական ինքնասպանություն»՝ Հայաստանի համար մեծացող անվտանգային բացասական հետեւանքների առումով: Ապա պարբերականը բերում է «Տովարիշչ գեներալ» տելեգրամյան ալիքի հեղինակի վերլուծությունը, որտեղ նշվում է, ըստ վերլուծաբանի, ստորագրված փաստաթղթի հետ կապված հինգ էական հանգամանք:

1. Փաստաթուղթը պատրաստվել է գաղտնի, հրապարակային չի քննարկվել եւ  հայտնի է դարձել միայն ստորագրումից հետո: Այն ակնհայտորեն պատրաստվել է հապճեպ ու շտապողական: Ավելին, «պատմական ստորագրումից» ոչ շատ առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել էր Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության բանակցությունների փաստը: Ումի՞ց էին դրանք թաքցնում: «Իրենցիններից»՝ դեպի Ադրբեջան կողմնորոշված թրամփիստներից: Այսինքն կանոնադրությունը ԱՄՆ նոր նախագահին «ստոր հնարքով» մատուցումներից է:

2. ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը միշտ եւ ամենուր ենթադրում է ինքնիշխանության կորուստ: Տե՛ս Վրաստանի եւ Ուկրաինայի նորագույն պատմությունը:

3. Հայաստան-ԱՄՆ խարտիան հակառուսական ուղղվածություն ունի:  Ռուսաստանին դուրս են մղելու ազգային եւ տարածաշրջանային էներգետիկայից (գազ, նոր ատոմակայան), լոգիստիկայից («Զանգեզուրի միջանցք»), Հայաստանի սահմաններից: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում արդեն օրինական ձեւավորված եվրատլանտյան խոսույթը այն տեղափոխում է Ռուսաստանի Դաշնության համար ոչ բարեկամ երկրների կարգը:

4. Փաստաթղթի շտապ ստորագրումը տեղի ունեցավ Արեւմուտքի հետ գործընկերությունից Վրաստանի փաստացի հրաժարման եւ Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերության ձեւավորման ավարտի ֆոնին: ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Իրանի դեմ ուղղված իր բոլոր նախագծերը Վրաստանից շտապ տեղափոխում է Հայաստան:

Հայաստանին կհարկադրեն ադրբեջանական ներխուժման սպառնալիքի ներքո  Զանգեզուրի «միջանցքի» վերահսկողությունը հանձնել Բաքվի հետ համաձայնեցված ուժերին, որպեսզի Իրանին զրկեն «Միջին միջանցքի երկրների ակումբի» անդամի կարգավիճակից:

5. Ինչո՞ւ Հայաստանը, այլ ոչ Ադրբեջանը ստորագրեց համաձայնագիրը Պետքարտուղարության հետ: Որովհետեւ ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր է Հայաստանը պոկել Ռուսաստանի Դաշնությունից, իսկ Ադրբեջանն առանց այն էլ գտնվում է Թուրքիայի եւ Բրիտանիայի վերահսկողության տակ:

Սրանք էին այդ կետերը: Շարունակությունն այն մասին է, թե Հայաստանի տնտեսությանը, առանց երկիրը ԵԱՏՄ-ից հեռացնելու իսկ, ինչպես կարող է  պատասխանել Ռուսաստանը: Վերջինիս հետ միայն առեւտուրը, նշվում է  հրապարակման մեջ, այդ կառույցի հետ առեւտրի 95  տոկոսն է կազմում:

Այսպես թե այնպես, ասվում է ԵԱԴեյլի-ի նույն օրվա մեկ այլ հրապարակման մեջ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ անձամբ վարչապետը Վաշինգտոնում իրենց գործընկերների հետ դրսեւորել են որոշակի քաղաքական ճարպկություն: Պաշտոնական Երեւանը եւս մեկ անգամ հաստատեց «բազմազանեցման» իր ուղին առանցքային եւ կարեւոր արտաքին գործընկերների հետ հարաբերություններ կառուցելու հարցում, ընդսմին դրանցում ներառելով ռազմաքաղաքական ոլորտի նոր տարրեր: Մինչ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները  «անդրկովկասյան» հանրապետությունը, թեեւ հիմնականում ձեւականորեն, Ռուսաստանի եւ Իրանի հետ Բաշար ալ-Ասադի կառավարությանն աջակցող նույն դաշինքի մաս էր կազմում: Արաբական երկրում՝ Հալեպի նահանգում 2019 թվականի փետրվարից մինչեւ 2024-ի դեկտեմբերը գործում էր հայկական  մարդասիրական առաքելությունը (սակրավորներ եւ ռազմական բժիշկներ): Այժմ, ինչպես կարելի է հասկանալ, Երեւանը որոշել է վերջնականապես «փոխել իր կողմնորոշումը» դեպի ԱՄՆ-ի հովանու ներքո ԴԱԻՇ-ի դեմ ձեւավորված, այսպես կոչված, գլոբալ կոալիցիա:

Հոդվածի հեղինակն ի թիվս այլ բաների ակնհայտ է համարում, որ հայկական կողմը ամեն կերպ փորձում է խուսափել արտաքին ճակատում իր դիվերսիֆիկացման ծրագրերի «հակառուսական» մեկնաբանությունից: Եվ ԱՄՆ-ի հետ խարտիայի ստորագրումն այս առումով բացառություն չէ: Թեեւ Փաշինյանի համար «նախընտրելի» Բայդենը հեռանում է Սպիտակ տնից, այնտեղ շուտով իր իրավունքները կստանձնի Թրամփը, որն ակնհայտորեն իր նախորդից պակաս է հակված Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների առճակատման մոդելին: Հաշվի առնելով դա, հայ «դեմոկրատների» համար ավելի հեշտ կլինի գնալ «բազմազանեցման» ճանապարհով՝ «ե՛ւ-ե՛ւ» սկզբունքով, այլ ոչ թե «կամ-կամ»-ի:    

Փաշինյանը, ըստ հոդվածագրի, մանեւրելու ավելի մեծ ազատության հնարավորություն է ստանում, քանի որ «կամ-կամ»-ի ընտրության անհրաժեշտությունը, որին Բայդենի թիմը փաստացի մղում էր նրան վերջին չորս տարիներին, դառնում է պակաս հրատապ եւ պակաս սուր:

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախմբի համերգը

Հաջորդ գրառումը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. Հայկական շարժանկարի յոթանասնամյա վարպետը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. Հայկական շարժանկարի յոթանասնամյա վարպետը

Լրահոս

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական