Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Բաքվում հայերի ջարդերի մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը։

«Հայաստանի ԱԳՆ-ն զբաղվում է մտացածին հայտարարությունների տարածմամբ,- հայտնում են Ադրբեջանի արտգործնախարարությունից:

Նաև հավելում են, որ Հայաստանն իբրև թե Ադրբեջանի դեմ էթնիկ ատելության և անհանդուրժողականության համակարգված քաղաքականություն է վարում:

«Էթնիկ զտումների և զանգվածային սպանությունների քաղաքականությունը բնորոշ է հենց Հայաստանին և հայերին»,- ասվում է այդ երկրի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։