Կիրակի, 26 Հուլիս, 2026

Լոս Անջելեսի հրդեհը հետաքննվում է որպես հրկիզման դեպք. կա մեկ կալանավորված

Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը NewsNation-ին ասել է, որ Քենեթի հրդեհն այժմ հետաքննվում է որպես հրկիզման դեպք, և մեկ մարդ կալանավորված է։

Կասկածյալին ձերբակալելուն օգնել են տեղի բնակիչները։ Նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում՝ ըստ շրջանային դատախազ Նաթան Հոխմանի:

Լոս Անջելեսում մի քանի օր տևող հրդեհը խլել է 10 մարդու կյանք։ Բայդենն այն անվանել է նահանգների պատմության մեջ ամենակործանարար աղետը։ Իրավիճակը վատթարանում է ուժեղ քամիների պատճառով, որոնք թույլ չեն տվել օդանավերի աշխատանքը, իսկ Պալիսադեսի տարածքում հրդեհային հիդրանտներն անսարք են եղել։