Մամուլում մեր մասին գրվում են մեղադրանքներ, որ այստեղ տուն առան, այստեղ կղզի առան, հաշվեհամար բացեցին… «Ընտանեկան փոդքասթ»-ի առաջին թողարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ 27 տարի համատեղ ապրող Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սոցցանցերով հայտնել են իրենց հանրային նոր նախագծի՝ «Ընտանեկան փոդքասթի» մասին։
«Ոչ ոք չի հարցնում՝ ճի՞շտ է, որ կղզի եք առել։ Դա նրա համար է, որ հարցը չպարզաբանվի, որ ասեն՝ չարձագանքեցին։ Միգուցե հենց դրա համար օգտագործենք այս ֆորմատը, մենք տանք հարցերը, մենք էլ պատասխանենք»,-ասաց Փաշինյանը՝ մեկնաաբանելով, թե ինչու են որոշել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հանդես գալ փոդքասթի ֆորմատով: