Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովից և ԵՏՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեհաստանի տարածքով Եվրամիություն գազ մատակարարելու պատրաստակամության մասին. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել գազ մատակարարել ԵՄ-ին, և Լեհաստանով անցկացված է պատրաստի ճանապարհ։ Խնդիրն այն է, որ Վարշավան փակել է Յամալ-Եվրոպա գազատարը։
«Խնդրում եմ, բացեք այն վաղը, մենք կառաքենք»,- ասել է Պուտինը։