«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող մարդատար ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի հարվածն է։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն՝ Agence France-Presse- ին հղումով՝ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, որը չի ցանկացել հայտնել իր անունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկացի պաշտոնյայի մեկնաբանությունը հաջորդել է ադրբեջանական կառավարական աղբյուրների մամուլի հրապարակումներին, թե ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի պատճառով։