Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամանորին մեկի համար ընդաղենը բրազիլական ընկույզն է, մյուսի համար կես կիլոգրամ սովորական ընկույզ գնելն անգամ ճոխություն է. Բաբկեն Պիպոյան

25/12/2024
- Նորություններ, Տեղական

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը խուսափում է Ամանորի շեմին հաշվարկներ և թվեր ներկայացնել՝ որքան գումար է տոնական օրերին ծախսում միջին վիճակագրական հայ ընտանիքը։ Ըստ նրա՝ ամեն անգամ, երբ Նոր տարվա ծախսերի մասին ենք խոսում, պետք է իմանանք, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկին ցավեցնում ենք։

«Ինչո՞ւ եմ խուսափում. որովհետև միջին վիճակագրական հայ ընտանիքներում Նոր տարվա ծախսերը  էականորեն տարբերվում են։ Պատճառն այն է, որ ընտանիքի անձերի միջին գործակիցը 3,5 է, բայց էականորեն տարբեր է ընտանիքի հյուրերի թվաքանակը։ Մասնավորապես, 2015 թվականին մենք  Երևանում հետազոտություն ենք իրականացրել, որի ընթացքում պարզել ենք՝ կան ընտանիքներ, որոնք Ամանորին ընդամենը 10-12 հյուր են ունենում, և կան ընտանիքներ՝ 60-ից ավելի։

Քանի որ շեղումը շատ մեծ է, էականորեն տարբեր են լինում նաև ընտանիքների ծախսերը։ Այդ է պատճառը, որ մենք ծախսերը չենք հաշվարկում»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ասաց Պիպոյանը։

Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի՝ դեռ 2019 թվականի հարցումներով էլ ՀՀ քաղաքացիները Նոր տարվա համար ծախսել են 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ։

«Ընդ որում՝ հարցին, թե ինչ են պատրաստվում սեղանին դնել, բոլորը թվացյալ նույն ուտեստներն են նշել՝ խոզի ազդրամիս, նրբաբլիթ, տոլմա և այլն։ Բայց հարցն այն է, որ քիչ թվով հյուրեր ունեցողներն, օրինակ գնել են  3, շատ հյուրեր ունեցողները՝ 10 կիլոգրամանոց ազդրամիս։ Նույնը վերաբերում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների քանակությանը, ընդեղենին և այլն։

Շատ վատ ևս մեկ օրինակ. մենք ապրում ենք սոցիալական այնպիսի պայմաններում, որ գնված ապրանքատեսակներն իրարից խիստ տարբերվում են. մի կողմից հասարակության մի հատվածը քննարկում է կոկորդիլոսի միսը, այն դեպքում, երբ նույն հասարակության մեջ կան շերտեր, որոնք ամենասովորական տավարի միս գնելու հետ կապված խնդիր ունեն։ Հենց սա էլ տոներին ընդառաջ ազդում է մարդկանց տրամադրության վրա»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ հենց հասանելիության լուրջ խնդրի ֆոնին էլ իրենք որոշել են Նոր տարվա միջին ծախսերը չհաշվարկել՝ չնայած, որ ՀԿ-ն որոշ թվեր այնուամենայնիվ առանձնացրել է։

«Հաշվի առնելով, որ աղքատության շեմը Հայաստանում ոչ թե նվազում է, այլ տեղում դոփում է կամ աճում, մենք մարդկանց տրամադրությունը չփչացնելու տեսանկյունից ապրանքատեսականու թվարկում չենք կատարում։ Նորից եմ կրկնում՝ մեկի համար ընդաղենը բրազիլական ընկույզից սկսած՝ ամենաթանկ չամիչն է, մյուսի համար կես կիլոգրամ հայկական սովորական ընկույզ գնելն անգամ ճոխություն է։

Դրա համար ես մեր փորձագիտական հանրույթին ևս հորդորում եմ չգայթակղվել թվերի հրապարակմամբ։ Իհարկե, թվերն ինչ-որ մարդկանց համար հետաքրքիր են, բայց բարոյահոգեբանական առումով մեր շատ հայրենակիցների վրա ծանր ազդեցություն են ունենում. յուրաքանչյուրն ինչպես կարողանում, այնպես էլ Ամանորը նշում է»,- նկատեց Բաբկեն Պիպոյանը՝ ազգաբնակչությանը խորհուրդ տալով ուշադիր լինել հատկապես տարեվերջյան ակցիաներին և գնել այնքան սննդամթերք, որքան ունակ են սպառելու՝ ոչ ավելին։

Նախորդ գրառումը

Կցրտի, սպասվում են տեղումներ

Հաջորդ գրառումը

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը մեկնարկել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը մեկնարկել է

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական