2025 թվականին ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում։
«EBU Media Summit-ը ամենամյա միջոցառում է ԵՀՄ անդամակցության մասնակիցների փորձառությամբ փոխանակվելու, մեդիա ոլորտի ռազմավարական մարտահրավերները և նորարարական լուծումները քննարկելու համար։ ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 3-ին և 4-ին Հայաստանում և կհյուրընկալվի Հանրային հեռուստաընկերության կողմից: Վերջին մեդիա գագաթնաժողովը տեղի է ունեցել Շվեյցարիայի Ժնև քաղաքում, 2024 թվականի ապրիլի 24-25-ին` Շվեյցարիայի հանրային հեռարձակողի հյուրընկալությամբ»,- հայտնում է Առաջին ալիքը։